ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՄՆ սենատորներն առաջարկել են արգելել F-35 կործանիչների վաճառքը ԱՄԷ-ին

ԱՄՆ սենատորներն առաջարկել են արգելել F-35 կործանիչների վաճառքը ԱՄԷ-ին
19.11.2020 | 15:07

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը սենատորներ Քրիս Մերֆիի և Ռենդ Փոլի հետ միասին չորս նախաձեռնություն են ներկայացրել, որոնք արգելում են F-35 կործանիչների, 18 MQ-9B հետախուզական անօդաչու թռչող սարքերի վաճառքը ԱՄԷ-ին՝ հայտնում է Մենենդեսի մամուլի ծառայությունը:

Սենատորները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին` արտասահմանյան գործընկերոջը զենք վաճառելու հնարավորության մասին «Կոնգրեսում ավանդական քննարկումից» հրաժարվելու համար։ Նրանք նաև հայտարարել են, որ Պետդեպարտամենտը և Պենտագոնը հրաժարվում են պատասխանել հարցումներին, թե ինչպես է կառավարությունը լուծելու հնարավոր մատակարարումների հետ կապված ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի հարցը: ԱՄԷ-ի կողմից ստացված զենքը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում, խախտել Իսրայելի հետ պայմանավորվածությունները, շեշտել են օրենսդիրները:

Դիտվել է՝ 2490

Մեկնաբանություններ