ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում

Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում
20.12.2020 | 20:42

Նիկո՛լ, Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում, թշնամին հասել է գյուղ։ Մեկ ժամից հասնում են Շուռնուխ։ Սա էն հատվածն է, որ մենք Քարահունջի, Որոտանի ջոկատների, բանակի հետ միասին 26 կմ առաջ ենք եղել ու արյան գնով պահել ենք, որ թշնամին չմտնի մեր ընտանիքները՝ Facebook- ում գրել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։


Էսօր դու քո ձեռքով թշնամուն նվիրեցիր արյունով պահված պատմական հողը, մեր բնակավայրերը տարար թուրքի բերան։ Որոտանից մի քանի մետր հեռավորության վրա պիտի կանգնի ադրբեջանցին, որոտանցին ի՞նչ սրտով պետք է շարունակի ապրի ու արարի։ Սրա մասին էիր ասու՞մ, որ սահմաններն անվտանգ են, վաղը էս «ապահով» ճանապարհով ես ուզու՞մ հասնել Կապան ու ձեռքով ողջունել ճանապարհի երկայնքով կանգնած թշնամուն։ Ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք․ Որոտանի, Շուռնուխի, Խնձորեսկի բնակիչներին այսքանից հետո դեռ պիտի համոզես, որ իրենց անվտանգությունը մազից չէ՞ կախված։


Քո պաշտոնավարման յուրաքանչյուր րոպեն մեր երկրի համար լուրջ սպառնալիք է, մենք ամեն րոպե կիլոմետրով հող ենք կորցնում ու մեր ժողովրդին տանում կործանման։ Հանակարծ չմտածեք, որ ֆեյքաբուծարանը ուղղելով Սյունիք՝ կոտրելու եք Սյունեցու ոգին։ Սյունիքը չի հանդուրժելու ոչ ներքին դավաճանին, ոչ էլ արտաքին թշնամուն։ Սյունիքը միասնական է միշտ ու ոչ ոք չկասկածի, որ այս հողից մաքրվելու են մարզի դարպասները բացած դավաճաններն ու թուրքերը։

Դիտվել է՝ 4892

Մեկնաբանություններ