Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ՊՆ վարչական շենքի դիմաց պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են անցկացնում

ՊՆ վարչական շենքի դիմաց պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են անցկացնում
15.02.2021 | 16:52

ՊՆ վարչական շենքի դիմաց պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով իրենց հասանելիք գումարները: Նրանք նշում են, որ Պաշտպանության նախարարությունը պատճառաբանում է, որ գումարի տրամադրման խնդիրը թղթաբանության ճշգրտման հետ է կապված:

«Պատերազմից 3 ամիս է անցել ո՛չ մեր զինգրքույկները կան, ո՛չ էլ թուղթ են տալիս, որ մենք պատերազմի մասնակից ենք: Իմացել ենք, որ աշխատավարձ էլ են տալու, դա էլ չկա»,- ասաց պատերազմի մասնակիցներից մեկը: Հունվար-փետրվարի ընթացքում նրանք մի քանի ակցիա են անցկացրել ՊՆ-ի վարչական շենքի դիմաց, սակայն հարցին լուծում չի տրվել:

Դիտվել է՝ 14276

Մեկնաբանություններ