«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ասում են

Ասում են
06.05.2022 | 08:28

Ինձ նման մարդուն, որպես հայի, այսօրվա իշխանությունը, այսօրվա առաջնորդը ձեռք չեն տալիս։ Ինքս թշնամանքով չեմ վերաբերվում, նորմալ է՝ հանձնվող, պարտվող մարդիկ էլ կան, բայց պարտադիր չէ, որ այդ մարդիկ լինեն իմ ու իմ երկրի առաջնորդը, թող իրենց ձևով ապրեն։


Ես չեմ հասկանում՝ այդքան քաղցր բա՞ն է իշխանությունը, երկրից քա՞ղցր է. եթե երկիրը կործանվեց, ի՞նչ իշխանություն է ունենալու, թուրքի լծի տակ է ապրելու՞։ Գուցե իրենց հաճելի է այդպես ապրել, որովհետև իրենց գրպանները փող կլցվի, բայց մենք պետք է հասկանանք, որ այդպես շարունակվել չի կարող։ Իզուր չէ, որ հազարամյակների պատմություն անցել ու հասել ենք այս կետին, այսպես հեշտ քացով տանք շպրտե՞նք:


Գուրգեն Խանջյան

Դիտվել է՝ 37900

Մեկնաբանություններ