ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հօդս են ցնդում Թուրքիայի հզորության մասին բազմաթիվ միֆեր

Հօդս են ցնդում Թուրքիայի հզորության մասին բազմաթիվ միֆեր
16.03.2023 | 01:02

Իսկապես տիեզերական ուժերը ուղղակի հայ ժողովրդի կողմն են շատ տարօրինակ կերպով։
Փետրվարի 6-ին աներևակայելի բան է տեղի ունեցել, որի խորքային ազդեցությունը շատ
կարևոր է հայ ժողովրդի համար։
2020 թվականից Թուրքիան, Ադրբեջանը և իրենց դաշնակիցները հոգեբանական
մակարդակում կարողացան հայկական դիմադրողունակության ուժի վրա ազդել և այն
նվազեցնել հնարավորինս։ Թուրքիայի անպարտելիության միֆը սկսվեց տարածվել
մարդկանց մեջ, որը զուգահեռաբար ազդում էր Ադրբեջանի վարկանիշի վրա, և ակամայից
վախ էր ծնվել նաև Ադրբեջանի «հզորության» մասին։ Թուրքիայում երկրաշարժից հետո
երևան են գալիս բազմաթիվ խնդիրներ, որոնք հօդս են ցնդեցնում Թուրքիայի հզորության
մասին բազմաթիվ միֆեր։
Թերեւս առայժմ միայն ռազմական գերազանցության միֆն է գործում, որն էլ իր հերթին
կարող է ինչ որ անսպասելի հանգամանքներում ցնդել։
Սա հնարավորություն է տալիս հայ հանրությանը թոթափել շատ վախեր և պրագմատիկ
քաղաքականության միջոցով հասնել ազգային իղձերի իրագործմանը, թեկուզ, եթե դրա
համար պահանջվի հարյուրամյակ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7078

Մեկնաբանություններ