ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հետո կպարզվի, որ…

Հետո կպարզվի, որ…
31.03.2023 | 08:34

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ չէր կարող դառնալ:

Որ նախագահ ընտրվելուն նախորդող վեց տարիների ընթացքում նա եղել է նաև այլ պետությունների քաղաքացի:
Նաև կպարզվի, որ Արմեն Սարգսյանի ստորագրած բոլոր փաստաթղթերը, կայացրած որոշումները ապօրինի են:
Հետո պիտի պարզվի նաև, որ Փաշինյան Նիկոլը, նրա մերձավոր քաղաքական թիմակիցները եղել են ԱԱԾ վերահսկողության տակ, որ նրանցից շատերը եղել են ԱԱԾ գործակալներ:
Իսկ ռեժիմի գործակալները, ինչպես գիտեք, չեն կարող հեղափոխություն անել այն ռեժիմի դեմ, որն իրենց հավաքագրել է:
Նաև կպարզվի, որ սրանցից շատերը երկար ու ձիգ տարիներ Հայաստանում իրականացրել են ազդեցության գործակալի գործունեություն:
Ջրի երես դուրս կգան կոռուպցիոն հսկայական մեխանիզմներ, արցախյան ոբերգության մանրամասնություններ:
Կպարզվի, թե ինչու՛ է Փաշինյան Նիկոլն ամեն կերպ շարունակել պատերազմը, թե ինչու՛ է խախտել հոկտեմբերի 10-ի հրադադարը:
Այս ամենը կպարզվի, բայ՞ց… հետո:
Իսկ «հետո»-ից հետո՝ դավաճան սրիկաների հետ այս ընթացքում պայմանավորվածությունների գնացած կոլաբորացիոնիստ անբարոյականի զավակները դուրս են գալու ու խրոխտ հայացքով հայտարարելու են.
-Բա որ մենք ասում էի՜նք…

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6540

Մեկնաբանություններ