Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Գյուղերում ապրող արցախցիները լրիվ այլ աշխարհ են

Գյուղերում ապրող արցախցիները լրիվ այլ աշխարհ են
03.05.2023 | 22:54

Ի՞նչ վիճակ է հիմա Արցախում, ու ինչպիսի՞ն է արցախցիների դիմակայունությունը' իմունիտետը, թշնամու սադրանքների նկատմամբ։

Այս հարցին ոչ ոք հստակ և ճշգրիտ չի կարող պատասխանել, քանի որ ամեն մեկը խոսում է իր զգացական աշխարհի և պատկերացումների չափով։

Օրինակ, ֆեյսբուքներով ապրող ու հատկապես ադրբեջանական կայքեր նայող արցախցի միամիտները ահաբեկված են, թե բա՝ էլ բան անել հնարավոր չէ, հեն ա, թորքը ասում է' ամեն ինչ վերջացած է։

2020-ի պատերազմի ժամանակ ընտանիքով Արցախից փախած տղամարդն ասում է' բոլորը փախչելու տրամադրություն ունեն։

Պատերազմին մասնակցած ու հերոսաբար կռվածն ասում է' բոլորը մեկ մարդու պես կանգնած են, ոչ մի զիջում չկա։

Իր վատ աշխատանքի համար պաշտոնից զրկված չիմովնիկն ասում է' սաղ ծախած ա, մնալու իմաստ չկա։

Պաշտոն ու իշխանական բարիքներ վայելող միջակ չինովնիկն ասում է' լոխ լյավա, մտածելու բան չունենք։

Հայրենիք չունեցող սրիկա տեսակը փորձում է մի երկու կոպեկ էլ գողանալ ու նոր իրերը հավաքելով գնալ, հետևաբար, տարածում է միայն խուճապային տրամադրություններ։

Բարձր պաշտոնյաները լռում են, որ հանկարծ մի սխալ բան չխոսեն, ու մեղադրանքներ չհնչեն իրենց հասցեին։

Իսկ սովորական արցախցիները տարբեր հոգեվիճակում են' կախված բնակության վայրից։

Ստեփանակերտում մեծ մասամբ անհանգիստ ու անորոշ պատկերացումներ են, ու դա առաջին հերթին սննդի պակասի, գազի ու էլեկտրականության անջատումների հետևանք է։ Քաղաքում ապրող մարդու համար իսկական խուճապի պատճառ է կենցաղային դժվարությունը, և դա բնական է։

Շրջաններում ու հատկապես գյուղերում ապրող արցախցիները լրիվ այլ աշխարհ են։ Մարդիկ իրենց վար ու ցանքն անում են, ամիսը մեկ մի խոզ մորթում ու մտերիմներով խորոված անում, հետն էլ ավելացած մսով ձեռքի հետ ղավուրմա սարքում ձմեռվա համար։

Արցախցի գյուղացին ո՛չ գազի խնդիր ունի, ո՛չ էլ տուն տաքացնելու։ Ունեցած սնունդը սեփական այգու միրգն ու բանջարեղենն է, սեփական գոմի տավարն ու հավը։ Քաղաքական խաղերն էլ արցախցի գյուղացուն հետաքրքիր չեն։ Ինքն ապրում է այնտեղ, որտեղ ապրել են իր նախնիները' Հայկ Նահապետի սերունդները, որտեղ 4000 տարի առաջ ապրել է Արցախի անվանադիր Արա Գեղեցիկ արքան։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4228

Մեկնաբանություններ