Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աղոթամատույց

Աղոթամատույց
07.07.2023 | 00:01

Դու՝ Ակունք Լուսե, լույսը արարման Դու ստեղծեցիր,

ՈՒ տիվ ու գիշեր Քեզ հավատացող, ամեն մի հոգուն Լույս բաժանեցիր,

Հոգուս խավարը՝ սեր –ճառագայթով իսպառ ցրեցիր,

Սահմանը ծիրի ժամանակի մեջ՝ ընդարձակեցիր, հավերժությանը Դու տեր կարգեցիր,

Պահպանող Աջով, Քո ժողովրդին լույսով օծեցիր, խորհուրդը ներման, ապաշխարության պատարագեցիր,

Քանզի Քո Փառքն է հավիտենական, իսկ զորությունը՝ անսպառ, բարի:

Հրաճչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2778

Մեկնաբանություններ