Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արցախը միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ է և իրավասու է հանդես գալ այդ կարգավիճակով

Արցախը միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ է և իրավասու է հանդես գալ այդ կարգավիճակով
19.09.2023 | 16:36

Արցախը հրետակոծվում է՝ իբր ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու և ահաբեկչության դեմ պայքարելու միջոց: Արցախի զինուժը դիմակայում է: Այս ամենը վաղուց սպասելի էր, իսկ զորքը Հայաստանի սահմաններին կուտակելը թելադրված էր որևէ օգնություն բացառելու հաշվարկով:

Արցախի անկախությունը ճանաչելու կոչերն արդեն անիմաստ են:

Այս պահին միակ իրավաքաղաքական ուղին համարում եմ Արցախի օրինական իշխանությունների կողմից, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, անմիջապես ՄԱԿ-ին դիմելը և, ընդհանրապես, միջազգային հարաբերություններում լիարժեք անմիջական և առարկայական բանակցություններ վարելը: Միջազգային հանրության համար Արցախը դեռևս չճանաչված պետություն է, ուստի այդ կարգավիճակով չի կարող հանդես գալ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, սակայն, որպես ազգային ազատագրական շարժում, անկախ ճանաչված լինելու հենքից, միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ է և իրավասու է հանդես գալ այդ կարգավիճակով: Արցախի իշխանություններին կոչ եմ անում չհապաղել և միջազգային դիմումներում ընդգծել, որ որևէ այլ պետություն, առանց իրենց համաձայնության, իրավասու չէ իրենց անունից որոշումներ կայացնել:

Հ.Գ. Այս պահին, Ստեփանակերտում օդային տագնապ է հայտարարված, ուստի մեր արձագանքները տեղ չեն հասնում, սակայն դա, հուսանք, երկար չի տևի:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4088

Մեկնաբանություններ