ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թուրքի հետ առևտուր անելու ակնկալիքներով ոգևորված խոշոր առևտրականներ, ձեզ մեծ հիասթափություն է սպասում

Թուրքի հետ առևտուր անելու ակնկալիքներով ոգևորված խոշոր առևտրականներ, ձեզ մեծ հիասթափություն է սպասում
24.09.2023 | 15:02

Հայաստանի տրանսպորտային ու էներգատրանսպորտային շրջափակումը շարունակում է Բաքվի համար գերխնդիր հանդիսանալ: Այդպես է լինելու նաև «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո, նույնիսկ՝ ավելի մեծ ծավալներով ու «անակոնդայի» մեթոդի ամենալայն կիրառմամբ:

Օրերս Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը փաստացիորեն հերքեց ՌԴ էներգետիկայի նախարար Շուլգինովի հայտարարությունն այն մասին, որ կողմերը աշխատում են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ հաղորդակցության ձևավորման ուղղությամբ: Եթե լինենք ավելի հստակ, ապա Մոսկվան հայտարարեց Ռուսաստանում արտադրված էլեկտրաէներգիան Իրան արտահանելու մասին՝ արդեն նշված լոգիստիկայով:

Առանձին անդրադարձել եմ Շուլգինովի հայտարարության գեոքաղաքական ու գեոտնտեսական կողմերին: Այժմ պարզապես փաստեմ, որ Բաքուն պաշտոնապես հերքում է նման սցենարի իրագործումը, որով Հայաստանը կարող է ինտեգրվել տարածաշրջանային էներգետիկ հաղորդակցություններին: Արձագանքը շատ կոշտ է և ունի հետևյալ բովանդակությունը. Հայաստանը Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացման ծրագրի մասնակից երբեք չի հանդիսացել, ուստի Շուլգինովի հայտարարությունը խիստ վաղաժամ է ու, մեծ հաշվով, անհիմն:

Սա է ՀՀ պսևդո-իշխանությունների խոստացած ապաշրջափակումը: Վստահեցնում եմ, որ նույն պատկերն ենք ունենալու նաև մնացած բոլոր ուղղություններով:

Թուրքի հետ առևտուր անելու ակնկալիքներով ոգևորված խոշոր առևտրականներ, ձեզ մեծ հիասթափություն է սպասում:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 6722

Մեկնաբանություններ