«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մուննաթ էիք գալիս, հանգստացա՞ք

Մուննաթ էիք գալիս, հանգստացա՞ք
04.10.2023 | 14:19

44-օրյա պատերազմի ժամանակ երկու ընտանիք կար, որ շատերի պես եկել էր Հայաստան, այդ թվում՝ տան ամուսինները։ Ժողովուրդը նրանց վրա մուննաթ էր գալիս, թե՝ փախել-եկել եք, մնայիք՝ պաշտպանեիք։ Մեղադրել, իհարկե, իրավունք չուներ ոչ ոք, որովհետև չես կարող մարդուն մեղադրել, որ վախենում է նահատակվել հանուն Նիկոլի պլանավորած պարտության։

Պատերազմից հետո ընտանիքներով հետ գնացին․ սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ հենց այդ երկու տղամարդիկ էլ՝ բազմազավակ տան հայրերը, զոհվել են․ ընտանիքները Հայաստանի քուչեքում ընկած են։ Ուզում եմ նայել նրանց մեղադրողների աչքերին ու հարցնել՝ հանգստացա՞ք։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2951

Մեկնաբանություններ