ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Բելգիացի լրագրողը Հայաստանում է

Բելգիացի լրագրողը Հայաստանում է
09.11.2023 | 16:27

«Ի՞նչ է լրագրությունը» հաղորդաշարի այս թողարկմանը հրավիրել եմ բելգիացի լրագրող ՅՈՀԱՆՆԵՍ ԴԵԿԱՏԻՆ։

Նա դասական լրագրությամբ է զբաղվում, գեղարվեստական ժուռնալիստիկայով և տպագրվում է բելգիական տարբեր թերթերում։

Միաժամանակ նա պատմում է արդի ժուռնալիստիկայի դժվարությունների մասին, իր Հայաստան այցի տպավորություններից և արագ նորություններ ստանալու մարդկանց պահանջարկի։

Զրույցը կհետաքրքրի ոչ միայն պրոֆեսիոնալ լրագրողներին, այլ նաև լայն շրջանակներին, քանի որ այն հետաքրքիր է ստացվել։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 10920

Մեկնաբանություններ