ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Իսկ մենք պատրաստվում ենք նախորդ պատերազմին

Իսկ մենք պատրաստվում ենք նախորդ պատերազմին
27.11.2023 | 08:11

Նկարում «Տերմիթ» տեսակի անօդաչու միկրոուղղաթիռներն են։ Սա արդեն հարձակման միջոցների նոր սերունդն է։ Սրանց համար պետք չեն օդանավակայաններ, գործում են մեքենայի վրայից, մոբիլ են ու խոցելը շատ դժվար է։ Կարող են կրող մեքենայով մոտենալ առաջին գծին՝ հաշված վայրկյանների ընթացքում թափքի վրայից բարձրանալ մի քանի տասնյակ կամ հարյուրավոր մետրեր ու կատարել մեծ ուղղաթիռին համարժեք կրակային հզորությամբ հարվածներ։ Նրանց դեմ անկարող է պայքարել նաև ՌԵՊ-ը, քանի որ հիմնականում գործում են յուրային տարածքից։

Ինչպես դեռ տարիներ առաջ էի կանխատեսել՝ ամեն ինչ բառի բուն իմաստով օդ է բարձրանալու։ Օդում են լինելու ՀՕՊ-ը, հակատանկային և հարձակողական միջոցները։ Իմ գնահատականով՝ ռազմատեխնոլոգիական հեղափոխության պատուհանին մնացել է մոտ 3 տարի։ Արդեն ստեղծված են ինքնագնաց ավիառումբեր և միկրոուղղաթիռներ, մնացածը՝ շուտով։ Իսկ մենք համառությամբ պատրաստվում ենք նախորդ պատերազմին։

Մարդու ու պետության ամենամեծ դաշնակիցը պետք է իր սեփական խելքը լինի։ Մեզ տրված էր բացառիկ պատմական շանս տեխնոլոգիական բեկումով թշնամիներին ծնկի բերելու, բայց Թումանյանի «Անխելք մարդը» մեր հավաքական կերպարն է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 10285

Մեկնաբանություններ