«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Լուծումների ընտրության հարցում հանրույթն անելիք չունի

Լուծումների ընտրության հարցում հանրույթն անելիք չունի
09.07.2024 | 09:10

Եթե դու դեգրադացվում ես որպես հանրույթ, դու ամեն հարցում ես դեգրադացվում։

Չես կարող, ասենք, ավագին չհարգել, տրանսպորտում տեղ չտալ կամ հայհոյախառն խոսել, հագուստը կրել մերկ երևալու համար ու զուգահեռ լինել հայրենասեր, քաղաքացիական բարձր գիտակցության կրող, ազգայինի կողմնակից։

Ամենը ամենի հետ օրգանապես կապված է։

Ի դեպ, պաթոսն ու պոպուլիզմը գիտակից հանրույթի մեջ սերմեր չեն կարողանում տարածել, անկախ նրանից, դրա հեղինակը իշխանությու՞նն է, թե ընդդիմությունը:

Սա չի նշանակում, թե լուծում չկա, այն, իհարկե, կա, սակայն այն հանրույթից չի ծնվելու, ավելին՝ լուծումների ընտրության հարցում հանրույթը անելիք չունի, քանի որ արդյունավետ կառավարումը ոչ թե քվեների բազմաքանակությամբ է որոշվում, այլ մասնագետների ու տրամաբանվածության իրողությամբ: Ու քանի որ լուծումները բարդ են լինելու, առաջինը, հավանաբար, հենց հանրույթն է դրանց դեմ լինելու:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 11005

Մեկնաբանություններ