«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մենք մեր կյանքերով ներդրված ենք Հայաստանում ու կարող ենք ցանկացած պահի նույն ձևով բռնագրավվել

Մենք մեր կյանքերով ներդրված ենք Հայաստանում ու կարող ենք ցանկացած պահի նույն ձևով բռնագրավվել
03.07.2025 | 16:22

Երևի երկրի քաղաքացու համար չկա ավելի ուրախալի բան, քան ժամանակին օտարված ու երկրից դուրս վաճառված ռազմավարական նշանակության օբյեկտի վերադարձը։ Դա ազգային անվտանգության հարց ա։

Ես ոչ իրավաբան եմ, ոչ միջազգայնագետ ու ծանոթ չեմ ՀԷՑ-ի պետականացման մանրամասներին, չգիտեմ՝ ինչ օրինական հիմնավորում ունի։ Բայց եթե դա տեղի ա ունեցել ազգային կամ միջազգային օրենքների խախտումով՝ որպես կամայական բռնագրավում կամ դրա նման մի բան՝ թեկուզև հանուն ազգի շահերի, ուրեմն՝ դա ոչ թե ուրախանալու բան ա, այլ մտահոգվելու։

Դա ծայրահեղ մտահոգիչ ա, ու ոչ թե նրա համար, որ կարող ա ՀԷՑ-ում խառնաշփոթ առաջանա ու ազդի մեր վրա, ոչ թե նրա համար, որ դա օտարերկրյա ներդրողներին կխրտնացնի, այլ նրա համար, որ մենք ինքներս մեր կյանքերով ներդրված ենք Հայաստանում ու կարող ենք ցանկացած պահի նույն ձևով բռնագրավվել՝ հանուն ազգի շահերի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10325

Մեկնաբանություններ