ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նիկոլը Գյումրիում փորձում է փրկել Վաղարշապատում սպասվող պարտությունը

Նիկոլը Գյումրիում փորձում է փրկել Վաղարշապատում սպասվող պարտությունը
20.10.2025 | 15:09

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հետընտրական կեղծիքներ է իրականացնում՝ վերանայելով ժողովրդի քվեարկության արդյունքները:

Իսկ թե ինչու հենց այս պահին են իրականացվում այս գործողությունները, պատասխանը պարզ է. դրանով նա փորձում է Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընդառաջ վախի մթնոլորտ տարածել: Գիտի, որ քվե չունի Վաղարշապատում, դրա համար էլ այսպիսի քայլերի է գնում: Բայց վաղարշապատցին հակառակը պետք է ցույց տա՝ ակտիվ մասնակցելով ընտրություններին ու մերժելով ՔՊ-ին, դրան կցվածներին:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2904

Մեկնաբանություններ