«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արծվաշենի և անկլավների հարցը հանել օրակարգից

Արծվաշենի և անկլավների հարցը հանել օրակարգից
08.11.2025 | 13:15

Արծվաշենի վերադարձը Հայաստանին եթե հաջողվի, ապա կիրականանա միայն ադրբեջանական անկլավների հետ վերադարձի պայմանով: Արծվաշենի՝ Հայաստանի հետ վերամիավորումը, իհարկե, ինքնին դրական իրողություն է, ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման առումով, բայց ռազմավարական, տնտեսական կամ մյուս առումներով չի կարող համեմատվել այն կորուստների հետ, որ կարող է ունենալ Հայաստանը՝ անկլավները հանձնելով Ադրբեջանին:

Լավագույն լուծումը՝ գնալ դիվանագիտական ճանապարհով փոխհամաձայնության. Արծվաշենի և անկլավների հարցը հանել օրակարգից:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 7876

Մեկնաբանություններ