Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.01.2026 | 22:00
Տե՛ր իմ Աստված,
այս օրվա շեմին կանգնած՝ Քեզ եմ հանձնում իմ հոգին։
Գիտեմ՝ կյանքում լինում են թե՛ լուսավոր, թե՛ մռայլ օրեր, բայց հավատում եմ, որ ոչ մի ամպ չի մնում հավիտյան։
Տո՛ւր ինձ համբերող սիրտ,
որպեսզի չտկարանամ դժվարությունից
և չհուսահատվեմ նեղությունների առաջ։
Արարիչ,
Թող այս օրը սկսվի Քո ներկայությամբ,
շարունակվի Քո խաղաղությամբ
և ավարտվի Քեզ շնորհակալությամբ։
Ողջ հոգով փառաբանում եմ Քո Աստվածությունը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3105

Մեկնաբանություններ