Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աշխարհին արդարություն է պետք

Աշխարհին արդարություն է պետք
22.03.2026 | 15:06

Երբ Էդմոն Դանտեսը փակվեց Իֆ ամրոցում, նրա խցի պատին գրված էր.

«Աստված ինձ արդարություն կտա»

(God will give me justice):

Հիմա ամենաշատն աշխարհին է պետք արդարություն` բռնապետներից ու պոպուլիստ ինքնահավան ոչնչություններից:

Հիշում եմ, ամեն օր կրկնում էի Էդմոն Դանտեսի խոսքերն ու հավատում, որ «Աստված ինձ արդարություն կտա»:

Իմ անձի դեմ բոլոր ապստամբածները ստացան իրենց երկրային պատիժը, որովհետեւ ես ամեն օր Աստծուց հենց արդարություն էի խնդրում ու անմնացորդ հավատում, որ արդարության որոտը պիտի հնչի, ինչպես Հայտնության գրքի շփորի ձայնով պիտի կատարվեր այն ամենը, որ գրված էր վերջին օրերի համար:

Ես մեղանչել էի, բայց միայն ինքս իմ առաջ և Տիրոջ, ուստի վստահ էի, որ Տերն ինձ պիտի մաքրի ու իմ փոխարեն իմ դատաստանը տեսնի: Ես երեք տարի ամեն լուսաբաց ու գիշեր կրկնում էի. «Աստված ինձ արդարություն կտա»:

Հիմա նույն կերպ ասում եմ. «Աստված ինձ արդարություն կտա»:

Ու եղավ այն, ինչն արդար էր, բայց գուցե մարդկային ընկալմամբ` դաժան:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2566

Մեկնաբանություններ

ծ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am