Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Անգամ Տերը չի ընդունելու ձեր «հոգիները»

Անգամ Տերը չի ընդունելու ձեր «հոգիները»
23.03.2026 | 12:12

Լավ, ինչքա՞ն պիտի ստոր լինեք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին արգելեք մասնակցել Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը։

Ի՞նչից էիք վախենում… որ Վեհափառը այլևս չի՞ վերադառնա Հայաստան, թե՞ պարզապես վախենում էիք նրա ներկայությունից Թբիլիսիում։

Հիշեք՝ Վեհափառը Մայր Աթոռը ձեզ երբեք չի տա, քանի որ նեռի զավակները սուրբ Աթոռի վրա տեղ չունեն։

Դուք իսկապես Աստծու կողմից մերժվածներ եք, և անգամ Տերը չի ընդունելու ձեր «հոգիները»։ Ձեր հոգիները դատապարտված են թափառելու՝ առանց հանգրվանի, կորչելով սև խոռոչի անվերջության մեջ։

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2690

Մեկնաբանություններ