Ադրբեջանում զանգվածային դժգոհություններ են իշխանությունից, թե երկրում աղքատությունը գնալով ավելանում է, իսկ փողերը գնում են Ղարաբաղ։ Ադրբեջանցիները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են սոցիալական ցանցերում ու ընդհանրապես քննարկումների ժամանակ հայտարարում. «Էդ Ղարաբաղը մեզ պե՞տք է։ Մեր երեխաները Ղարաբաղի համար զոհվեցին, հիմա էլ ամեն ինչ Ղարաբաղ է գնում»:
Ճիշտ նույն կերպ 1990-ականներից մինչև վերջերս ասվում էր Հայաստանում։
Հաշվի առնելով, թե դա ինչ հետևանքների բերեց Հայաստանում, կարող ենք մտածել, որ Ադրբեջանում լավ նախադրյալներ են ստեղծվում' հօգուտ մեզ։
Նաիրի Հոխիկյան