«Ձուկն իր գլուխէն կը հոտի, ազգն՝ իր ղեկավարներէն»
Ազգի կործանումը չի լինում մեկ կամ երկու բանի պատճառով։ Ազգը կործանվում է, երբ աղետ է բոլոր ոլորտներում, մանավանդ՝ ժողովրդի գլխում։ Յուրաքանչյուր ազգի կործանումը սկսվում և զարգանում է հետևալ կերպ. կրոնական մետաստազներ՝ աղանդների ձևով, ժողովրդի պոռնակցում՝ ազատություն բառի դիմակով։ Եվ որևէ մեկը չփորձի այս ամենը գցել թուրքի կամ գերտերությունների վրա։ Թուրքը միշտ իր գործն արել է, անում է ու կանի։ Բայց այն, ինչին ականատես ենք, ոչ թե նրանց, այլ հենց հայի ձեռքի գործն է։ Երբևէ հայը հայկական եկեղեցու վրա չի հարձակվել ու բռնի ուժով փորձել ներխուժել։ Սա անբարոյականություն է։ Եվ հետո ասելով, որ իբր իրենց պատերազմը եկեղեցու դեմ չէ, այլ՝ «սրբապիղծ հոգևորականների», ես դեռ այն ժամանակ էի ասում ու հիմա էլ՝ սուտ եք խոսում։ Ձեր նմանների հավատքը միայն Զատիկի սեղանի շուրջ է ծնվում ու մեռնում, և ձեր կեղտոտ գործերը կոծկելու պահին՝ երդման։ Չհավատաք, թե եկեղեցին պառակտելով, Սահմանադրությունը փոխելով, Արցախի հարցը փակելով խաղաղության պայմանագիր է ստորագրվելու։ Հետո զիջելու են՝ Տիգրանաշենը, Սևանը, ու ոչ ոք էլի ձայն չի հանի: Էդպես տալով ու առանց տեղը ինչ-որ բան ստանալով ու՞ր ենք հասնելու…
Հետո անցնելու են Մաշտոցյան տառերին, իսկ ավելի ուշ՝ Հայաստանը դարձնելու են ազգային փոքրամասնություն, կամ Թուրքիայի գաղութ։ Հիմա հասկացա՞ք, որ սրանց նպատակը Առաքելական եկեղեցիների ավերումն է, որպեսզի մտնեն «Կյանքի խոսք» թրքամետ աղանդի տակ, կամաց-կամաց դառնան միաաստվածական։
Ու այս ամենը սկսվեց այն պահից, երբ Արցախը հանձնելով մենք հատեցինք մեր արժանապատվության ու բարոյականության կարմիր գիծը։ Չգիտեմ էլ ինչ լեզվով հասկացնեմ բութ կամ բթացած հասարակությանը, որ համախմբվել է պետք ցավոտ ճշմարտության շուրջ: Ազգություն ենք կորցնում՝ հասկացեք: Հայաստանի վախճանը մեր պետականության կորուստն է, հետևաբար, սթափվել է պետք, այլևս խոսքը անիմաստ է, խոսքը ուժ որ ունենար՝ «Հաղթում ենք»-ը իմաստ կկրեր, ինձ մի ծիծաղեցրեք։ Վերջապես հասկացեք, որ այս բաշիբոզուկները ատում են ցանկացած մեկին, ով արժանապատվություն ունի, հիմա էլ բանտարկում են պատերազմ հաղթած նախագահներին, Արցախ բառը հիշատակողներին բանտ են գցում ու այս ամենից հետո մեզ համոզում են, որ իրենք ինքնիշխան են։ Այսօր հայերն ատում, նողկում, գարշում են միմյանցից։ Այնպես, ինչպես նիկոլականներն են ատում հայի մեր տեսակին, հավատացեք, ո՛չ մի ադրբեջանցի մեզ նման կրքով չի ատել։ Սրանք չեն կարողանում հանդուրժել ազգի քաջին, պոետին, ուսուցչին, մարզիկին, ցանկացած կայացած հայ մարդուն: Էս աբիժնիկները ոնց որ չվճարված մարմնավաճառներ լինեն։
Մեր փրկությունը մեր միասնության մեջ է, բայց միա՛յն եթե հիմնված է սկզբունքների վրա, ու նաև մեր հավաքական և արժեհամակարգի հավատքի մեջ է։ Իսկ եթե սա է ձեր պատկերացրած լուսավոր ապագան, ուրեմն, մենք տարբեր գեներ ունենք:
Հովհաննես Պողոսյան