Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԿԱՐԵՎՈՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԽՈՍՔՆ Է

ԿԱՐԵՎՈՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԽՈՍՔՆ Է
23.09.2011 | 00:00

Երեկ կառավարության նիստի սկզբում վարչապետը «թաշկինակ» նետեց ընդդիմությանը` թվարկելով միջազգային վարկանիշային ցուցանիշները։ Հիմնվելով «Fitch Ratings»-ի ամսվա սկզբին և երկու շաբաթ առաջ արած, ինչպես նաև Ազգային վիճակագրական ծառայության և Միջազգային էլեկտրոնային կազմակերպությունների զեկույցների վրա, ասաց. «Արձանագրվել է կայուն վիճակ։ Հայաստանը մտել է վերականգնման փուլ։ 180 երկրների ցանկում ազատության ինդեքսով զբաղեցնում է 36-րդ տեղը։ Տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման վարկանիշով առաջ է Ադրբեջանից և Վրաստանից։ ՀՆԱ-ի աճն այս պահի դրությամբ կազմում է 4,5 տոկոս, ինչը նշանակում է, որ 2011-ի մեր ծրագրերն իրատեսական են»։ Մանրամասն խոսքից հետո նա հավելեց. «Մեր ընդդիմախոսներն արդեն պետք է բանավիճեն ոչ թե կառավարության, այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ»։ Հիշեցնենք. երբ, ըստ միջազգային նշանավոր «Ֆորբս» ամսագրի, Հայաստանը գլխավորում էր տնտեսապես թերզարգացած երկրների ցանկը, վարչապետն ակնարկեց, որ այդ հրապարակումը պատվիրված է։ Այս նույն տրամաբանությամբ ընդդիմությունը կարող է պնդել, որ վերը թվարկված ձեռքբերումների շարքից պատվերի հոտ է գալիս։ Ի՞նչ կասեն ընդդիմությունը կամ կառավարությունը, կարծում ենք, այնքան էլ էական չէ։ Էականը ժողովուրդն է, որն իր մաշկի վրա է զգում տնտեսական բոլոր վայրիվերումները, և թվերով էլ նրան չես կշտացնի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ