«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄ ՉՈՒՆԵՍ, ՄԱՐԴ ՉԵՍ

ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄ ՉՈՒՆԵՍ, ՄԱՐԴ ՉԵՍ
21.10.2011 | 00:00

Այն, որ մեր ձեռնարկություններում աշխատանքի ընդունվելու համար հավաքարարից անգամ անգլերենի իմացություն, «երիտասարդ տարիք» ու փորձ են պահանջում, սովորական երևույթ է դարձել։ Սակայն անհեթեթության է հասնում այն, որ հիմա էլ նոր պատնեշ են ստեղծել։
Օրերս ծանոթներիցս մեկը, հայտնի ձեռնարկությունում շարքային աշխատանքի անցնելու համար, ըստ տեղի աշխատակիցների, բոլոր պահանջներին համապատասխանել է, բայց նրա առջև դուռը փակել են` պատճառաբանելով, թե մայրաքաղաքի գրանցում չունի։ Փաստորեն, բոլոր նրանք, ովքեր ապրում են Երևանում, սակայն գրանցված չեն այստեղ, աշխատելու, ի վերջո, նաև գրանցում ունենալու իրավունք չունե՞ն։ Դժվար է պատկերացնել, օրինակ, Մոսկվան առանց պետերբուրգցիների, կրասնոդարցիների աշխատանքի։ Ի՞նչ է, եթե ճակատագրի բերումով մարդը հայտնվել է ինչ-որ քաղաքում, չպե՞տք է մարդավայել ապրի կամ աշխատելու հնարավորություն ունենա։ Իհարկե, սեփականատերն է որոշում իր աշխատանքի մեթոդներն ու ձևերը, սակայն եթե ամեն մեկն ապրեր ու աշխատեր այնտեղ, որտեղ գրանցված է, երևի թե հիշյալ գործատերն այսօր Երևանում անելիք չէր ունենա։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ