Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ, ԹԵ ՄԵԶ ԻՆՉ ԿՊԱՐՏԱԴՐԵՆ»

«ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ, ԹԵ ՄԵԶ ԻՆՉ ԿՊԱՐՏԱԴՐԵՆ»
10.02.2012 | 00:00

Դեռևս պաշտոնապես չի հայտարարվել, թե ով է ներկայացնելու Հայաստանն Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթում: Լուրեր են շրջանառվում ամերիկաբնակ երգչուհի Լուսիա Մունի և «Դորիանս» խմբի մասնակցության մասին։
Անվտանգության երաշխիքներ Ադրբեջանը չի տվել, սակայն Հայաստանը մասնակցության որոշում է կայացրել, ինչը չի վրիպել մեր հարևանների աչքից: Interpress.am-ի տեղեկացմամբ` ադրբեջանական մամուլը գրում է, որ Հայաստանը համացանցային ֆորումներում իսկական թատրոն է բեմադրել` որդեգրելով ահաբեկված զոհի կարգավիճակ: Մասնավորապես ասվել է, որ հայերը բազմիցս հայտարարել են, թե զգուշանում են իրենց մասնակցի կյանքի համար, ուստի չեն բացառում երգի մրցույթին այս տարի չմասնակցելու տարբերակը, այդուամենայնիվ, չստանալով անվտանգության երաշխիքներ` մասնակցության որոշում է կայացվել:
Թե որն էր ճիշտ` գնալը, թե չգնալը, այս մասին դեռ երկար կխոսվի:
«Գնալու որոշումը ճիշտ էր այնքանով, որ հայ ներկայացուցչի և հայկական դրոշի նկատմամբ վերաբերմունքը Բաքվում արդեն իսկ խոսուն փաստ կլինի ազերիների «եվրոպական մոտեցման» մասին,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, Armweeklynews կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Հովսեփյանը:- «Եվրատեսիլը» քաղաքական միջոցառում է, և դրան այդպես էլ պետք է վերաբերվել: Ադրբեջանին հաղթող ճանաչեցին և պարտադրեցին համասեռամոլների երթի թույլտվություն, դեռ հայտնի չէ , թե մեզ ինչ կպարտադրեն, եթե մենք էլ հաղթենք այդ մրցույթում, ինչը չի բացառվում այս անգամ»:
Հիմա` երգի մրցո՞ւյթ, թե՞ քաղաքական շոու։ Էդիկ Հովսեփյանի կարծիքով` Հանրային հեռուստատեսության համար սա եկամտի և բիզնեսի դաշտ է, ոմանց համար` ժամանց, մեր ժողովրդի մի հատվածի համար էլ` եվրոպական կեղծ մշակույթի պարտադրանք, նայած ով ինչ տեսանկյունից է դիտում: Իսկ մեր մասնակցի համար, զրուցակցիս կարծիքով, վտանգավոր ոչինչ չկա, եթե ինքներս չցանկանանք:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ