Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԱԽՄԱԽՈՒԹՅՈՒՆ Է, ԻՆՉ Է, ԸՆԴՈՒՆԵՔ

ԱԽՄԱԽՈՒԹՅՈՒՆ Է, ԻՆՉ Է, ԸՆԴՈՒՆԵՔ
25.10.2011 | 00:00

Կոալիցիան «ճաքեր» է տալիս, սակայն, պարզվում է, Հայաստանում խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդներ էլ կան:
Ազգային ժողովի երեկվա նիստում օրենսդիրներն առաջին ընթերցմամբ «ծանր ու թեթև» էին անում կառավարության ներկայացրած «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Քվեարկությունից առաջ ձայնի իրավունք ստացած ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը «ի խորոց սրտի» բողոքեց. «Էս նախաձեռնությունը ճիշտ չի: Ի՞նչ անենք, կոալիցիոն հուշագրից ելնելով էս ախմախությանը կո՞ղմ քվեարկենք»: «Եթե իմ կարծիքն եք հարցնում՝ ասեմ,- արձագանքեց ԱԺ խոսնակը։- Գիտեք, ես միշտ խաղաղության կողմնակից մարդ եմ: Առաջարկում եմ առաջին ընթերցմամբ ընդունել, ախմախություն, թե ինչ եք ասում: Ի դեպ, որակումը կոռեկտ չէ: Փորձենք առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ խելամիտ, լավ առաջարկություններ անել և կառավարությանը հորդորել, որպեսզի ընդունեն»: Փոխհամաձայնությունը, բնականաբար, կայացավ. օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ