Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հին ու նոր դեմքեր

Հին ու նոր դեմքեր
10.04.2012 | 00:00

Ընտրություններին հաջորդող ամենաուշագրավ ինտրիգը նոր կառավարության կաբինետի ձևավորումն է, որը, մեր տեղեկություններով, հետաքրքիր «աշխարհագրություն» է ունենալու: Իշխող ՀՀԿ-ն իր նախարարներից ոմանց կուղարկի ԱԺ, մյուսներին՝ «վաստակած» հանգստի: Այսինքն, հների հետ կունենանք նաև «թարմ դեմքերով» նախարարներ:

Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ամենայն հավանականությամբ, կթողնի նախարարական «պոստը»՝ այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ: Հրանուշ Հակոբյանի «մասով» ՀՀԿ-ն որոշել է` նա «անփոխարինելի» է իր տեղում: Ասում են, բնապահպանության նախարարի գործերն են խառը, վերջնական որոշում չկա, բայց, հավանաբար, վերջինիս կուղարկեն հանգստի, այլ խոսքով` «ձեռի» հետ մի գործ կտան: Նախնական տարբերակով` Սեյրան Օհանյանը կշարունակի պաշտոնավարել:

Մեր աղբյուրի պնդմամբ, կառավարության պատկերը դեռ շատ հստակեցումների կարիք ունի, և այսօրվա որոշումները, մեղմ ասած, վերջնական չեն կարող համարվել, քանի որ, ինչպես հավաստեցին կուսակիցները, Սերժ Սարգսյանն անակնկալները թողնում է վերջում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ