Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀԱԿ-ՈՒՄ ԽԱՌՆ ԵՆ

ՀԱԿ-ՈՒՄ ԽԱՌՆ ԵՆ
18.10.2011 | 00:00

ՀԱԿ-ի մեկ շաբաթ տևած ակցիան, պարզվում է, լուրջ տարակարծությունների դաշտ է ստեղծել ներկոնգրեսյան կուլուարներում: Եթե իշխանությունը հայտարարում է, թե կոնգրեսն անարդյունավետ պայքարի էտապ անցկացրեց, ընդդիմությունում շատերը նեղսրտած են «ոչինչ չտված» միջոցառումից: Ի դեպ, քիչ չեն նաև խոսակցությունները, թե Սարկոզիի այցի նախօրյակին ՀԱԿ-ի հանրահավաքն օգնեց իշխանությանը «դրսի աչքում» ժողովրդավար երևալու, ասել է՝ «նվեր» Սերժ Սարգսյանին:
Իրականում, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, ՀԱԿ-ում այս օրերին բուռն բանավեճեր են ընթանում կոնգրեսի հետագա մարտավարության շուրջ: Ավելի ծայրահեղների թվում են ժամանակին այս իշխանությունից «պոկվածները» և մշտապես արմատական դիրքորոշում ունեցողները: Իսկ մյուսները, մասնավորապես ՀՀՇ-ականները, ըստ մեր աղբյուրի, կողմ են պայքարի ավելի հանդարտ և իրավիճակը ծայրահեղ չսրելու մարտավարությանը:
Թե այս ամենի առնչությամբ ինչ է մտածում անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը, բնականաբար, կողմնակիցներից ոչ մեկը հստակ չի կարող ասել, քանի որ վերջիններս էլ հանրահավաքում նրա ելույթից հետո են հասկանում` որն է լինելու հաջորդ քայլը: Այնպես որ, պետք չէ իրար խառնվել. առաջնորդը հաջորդ հանրահավաքի ժամանակ կասի՝ ո՞նց, ինչո՞ւ, ո՞ր հրապարակում, ի՞նչ վրանով:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ