Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հավկի՞թ, թե՞ «ծտի կաթ»

Հավկի՞թ, թե՞ «ծտի կաթ»
13.12.2011 | 00:00

Չնայած այն պնդումներին, թե հայաստանյան շուկայում պահեստավորված հավկիթի քանակը պահանջարկից ավելի է, դեկտեմբերի 7-ից խանութներում նկատվում է ձվի թանկացում, ինչն էլ ստիպում է մտածել` արդյոք այս տարի՞ էլ ձուն «ծտի կաթի» գին կունենա։ Եվ մինչ պոտենցիալ սպառողները «գիր-ղուշ» են գցում, ձվի շուկայում գործարարները կամաց-կամաց գին են բարձրացնում։ Եթե դեկտեմբերի սկզբին առաջին կարգի խոշոր ձուն արժեր 60 դրամ, միջին չափինը` 50, իսկ փոքրը` 40, ապա ամսի 7-ից խոշոր և միջին չափսերի ձվերի գինը դարձել է 65, 40-դրամանոցինը` 50 դրամ։ Դե ինչ, եթե նույն տրամաբանությամբ գնաճը շարունակվի, հայրենի ֆերմերները հարազատ ժողովրդի հաշվին կարգին Նոր տարի կանեն։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ