ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ԱՇԽՈՒՅԺ ԱՆՑՈՒԴԱՐՁ

ԱՇԽՈՒՅԺ ԱՆՑՈՒԴԱՐՁ
08.07.2011 | 00:00

Երեկ, վկայակոչելով իրենց դիվանագիտական աղբյուրները, էլեկտրոնային լրատվամիջոցները նշել էին, որ հուլիսի 7-ի երեկոյան Երևան է ժամանելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման առանցքային թեման լինելու է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը։ Ըստ տեղեկությունների` Լավրովը Երևանից մեկնելու է Բաքու` նույն նպատակով։ Լավրովը կողմերին փոխանցելու է հակամարտության կարգավորման առնչությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը։ Ի դեպ, Ռուսաստանի արտգործնախարարն օրերս նկատել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը մտել է վճռական փուլ։
ՈՒշագրավ է, որ, ռուսական արտաքին գերատեսչության հաղորդագրության համաձայն, հուլիսի 11-13-ին Սերգեյ Լավրովը կայցելի ԱՄՆ, նախատեսված են առանձնազրույցներ Բարաք Օբամայի, ինչպես նաև Հիլարի Քլինթոնի հետ։ Նկատենք նաև, որ մինչ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում էր, նրա ադրբեջանցի գործընկեր Մամեդյարովը մեկնել էր Փարիզ։ Փաստորեն, Հայաստանի մատույցներում հետաքրքիր զարգացումներ են սպասվում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ