Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

«Եվրոպական» հարցումներ

«Եվրոպական» հարցումներ
04.05.2012 | 00:00

Նախընտրական քարոզարշավն ավարտվեց. երկու օրից պարզ կդառնա, թե քաղաքական ուժերի գործադրած ջանքերն ինչպիսի պտուղներ կտան: Մինչ այդ նկատենք, որ, ի թիվս այլ հարցումների, մեր տեղեկություններով, եվրոպական հայտնի սոցկենտրոններից մեկը Երևանում ապրիլի 27-ից մայիսի 1-ը ներառյալ ևս մի հարցում է իրականացրել: Այն կազմակերպել են Եվրամիության մի շարք ներկայացուցչություններ: Ըստ այդ հարցումների, ապագա խորհրդարանը հետևյալ պատկերն է ունենալու. ֆավորիտը ՀՀԿ-ն է՝ 38,2 %-ով, ԲՀԿ-ն նրան զիջում է 10 %-ով՝ ունենալով 28,7 %: Հետաքրքիր է, որ երրորդ տեղում հայտնվել է ընդդիմադիր ուժերից ոչ թե ՀԱԿ-ը, այլ «Ժառանգությունը»՝ 9,4 %-ով: ՀԱԿ-ը չորրորդն է՝ 7,8 %, նրան հաջորդում է ՀՅԴ-ն՝ 5,4 %: ՈՒշագրավ է, որ կոալիցիոն կուսակցություններից ՕԵԿ-ը, ըստ հիշյալ հարցման, չի հատել 5 %-ի շեմը: Նրան 2,8 % է տրվել:

Թե որքանով եվրոպացիների կատարած հարցումների այս պատկերն իրականություն կդառնա, կպարզվի երկու օրից:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ