«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՀՅԴ-«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է

ՀՅԴ-«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է
08.07.2011 | 00:00

Հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական հնարավոր դաշինքների ստեղծման շարքում նշվում է նաև ՀՅԴ-«Ժառանգություն» միավորումը։ Չնայած այն հանգամանքին, որ ներկայիս խորհրդարանի երկու ընդդիմադիր ուժերը որոշ օրինագծերի ժամանակ համակարծիք են եղել, դժվար չէ նկատել, որ վերջիններս համարյա հակադիր բևեռներում են։
Որոշ տեղեկություններով, երբ «Ժառանգությունը» բոյկոտեց ԱԺ նիստերը, ՀՅԴ-ն, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է նույն կերպ վարվեր, բայց մինչև վերջին պահը «Ժառանգության» «զանգերը» անպատասխան են մնացել, իսկ արդեն դահլիճում դաշնակցականները որոշել են շարունակել աշխատանքը։
Խոսակցությունները, թե հնարավոր է` ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» դաշինքով մասնակցեն ընտրություններին, «Ժառանգության» մեր աղբյուրը բացառեց։ «Ի՞նչ ընդհանրություններ կարող ենք ունենալ»,- հռետորական հարց հնչեցրեց մեր զրուցակիցը։
Ստացվում է` այս ուժերն իրենց գլխի ճարը առանձին-առանձին պիտի տեսնեն և այլ ուժերով համալրվեն, որպեսզի հաջորդ խորհրդարանում լինելու հավանականություն ունենան։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ