24.07.2012|
03:12
Տարիներ շարունակ գրքեր ու հոդվածներ եմ գրել` վեր հանելով մեր բազմադարյա բարերարության ավանդույթները, ներկայացրել եմ բազմաթիվ բարեգործների ազգանվեր նպաստը, կատարել եմ ազգային բարերարության առանձնահատկությունների գիտական մշակումներ, և այդ ամենը մեկ նպատակով` ցանկանալով, որ մեր երիտասարդ պետությունում վերականգնվի 17-դարյա բարեսիրության մշակույթը: