Հուլիսի 9-ին ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն ժամանակավորապես անջատելու է DNS սերվերները` DNS Changer վիրուսով վարակված համակարգիչների սպասարկման ժամկետը լրանալու պատճառով:
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ զրույցում անդրադառնում ենք փառատոնի անցած ու անցնելիք ճանապարհի մի քանի մանրամասների:
Չարլզ Դիքենսի 200-ամյակի կապակցությամբ Բրիտանական խորհուրդը «Ոսկե ծիրան» կինոփառատոնին արտամրցութային «Գիրք և կինո» ծրագրի կազմում կներկայացնի «Օլիվեր» բրիտանական մյուզիքլը:
Գերծանրքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն, WBO, WBA, IBF, IBO վարկածներով չեմպիոնական գոտիների տիրակալ Վլադիմիր Կլիչկոն Բեռնում, հուլիսի յոթին, ունեցավ հերթական չեմպիոնական մրցամարտը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայկական կինոյին վերաբերող լավագույն հոդվածաշարի մրցույթ, որը կդիտարկի փառատոնի շրջանակներում ներկայացված հայկական ֆիլմերի վերաբերյալ վերլուծական հոդվածները:
Լիբիայում Մուամար Քադաֆիի տապալումից 9 ամիս անց այսօր մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ 200 մանդատի համար պայքարում է ավելի քան 3000 թեկնածու։
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը ժամանել է Աֆղանստան։ Ամերիկյան պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Քաբուլում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր բանակցություններ կվարի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ։