-
05.07.2012|
00:13
Ես ձեզ հետ եմ` պատրաստ օգնելու, հավասարակշռելու և օրհնելու ձեզ։ Ոչ ոք չի կարող ընդդիմանալ Իմ կամքին. ոչ մարդիկ և ոչ իսկ աշխարհը, եթե դուք իսկապես վստահեք Ինձ և ձեր գործերը Իմ տնօրինությանը հանձնեք։
-
04.07.2012|
21:47
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` ԱՊՀ անդամ պետությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին:
-
04.07.2012|
21:41
Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում մասնակցել է Կոստան Զարյանի «Սպանիա» վեպի իսպաներեն թարգմանված գրքի շնորհանդեսին:
-
04.07.2012|
21:35
Տարեսկզբից մինչ այսօր ՀՀ և ԼՂՀ տարածքում սեյսմիկ իրավիճակը հսկող 148 մոնիտորինգային դիտակայաններից բաղկացած ազգային դիտացանցով գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ:
-
04.07.2012|
21:24
«Հանրապետության բնակչության անվտանգության ապահովման և շենքերի սեյսմիկ անվտանգությունը կայունացնելու ուղղությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» (ՍՊԱԾ) հաջողությամբ վերագործարկել և գործողության մեջ է դրել շենքերի սեյսմակայունությունը որոշող ամերիկյան արտադրության նոր սարք, որը եզակի է տարածաշրջանում»:
-
04.07.2012|
19:32
Mobile application-ը հիշեցնում է` մի քանի ժամից սկսվում է ձեր սիրած ֆիլմը:
-
04.07.2012|
17:12
Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի ընթացքում հիմնականում քննարկվել են պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացին առնչվող հարցեր` մասնավորապես կապված ուսանողների հրամանագրման և նախատեսվող զորակոչի հետ:
-
04.07.2012|
16:56
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պատմության մեջ առաջին անգամ կհանձնվի հատուկ մրցանակ հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար:
-
04.07.2012|
14:59
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։
-
04.07.2012|
14:53
Առնվազն տարօրինակ կլիներ, եթե պատգամավորական մանդատը վայր դնելու մասին Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունից հետո հանրության առավել ակտիվ ու «բողոքավոր» հատվածը ձեռքերը հանգիստ դներ գրպանն ու շվշվացնելով գնար տուն: