-
29.06.2012|
22:27
Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին ժամանակ առ ժամանակ և հուլիսի 2-4-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում վարար անձրևի ուղեկցությամբ հնարավոր է նաև կարկուտ: Քամին հյուսիսարևելյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 2-4-ը կբարձրանա 3 - 5 աստիճանով:
-
29.06.2012|
22:21
Արամ Պաչյանի «Ռոբինզոն և տասներեք պատմվածք» ժողովածուն ներփակ հոգեկան տարածություն է, որտեղ տող առ տող կառուցվող տեքստը դառնում է արտացոլքային մի ինքնավերլուծություն` արտաքին աշխարհի հետ բարդ ու անվերջ չստացվող փոխհարաբերությունների:
-
29.06.2012|
21:55
Այսօր՝ ժամը 19.00-ի սահմաններում, այդպես էլ դուրս չգալով կոմայից, Երևանի կենտրոնական հոսպիտալում մահացավ հուլիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում անմարդկային ծեծի ենթարկված ռազմական բժիշկ, Մուրացանի անվան զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ, 35-ամյա Վահե Ավետյանը: Նրա մոտ ախտորոշվել էր գանգուղեղի փակ վնասվածք և գլխուղեղի սալջարդ:
-
29.06.2012|
17:59
Ընթացիկ տարում հանրապետությունից արտահանված թարմ պտուղբանջարեղենի ծավալները զգալիորեն ավելի են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
-
29.06.2012|
15:56
Միջոցառումը համատեղ կազմակերպել էին USAID-ի «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումներ» ծրագիրը և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը։
-
29.06.2012|
15:50
Այսօր հունիսի 29-ին Դիլիջանում կայացավ «Հայ-վրացական ֆինանսական շուկաների» առաջին համաժողովը։
-
29.06.2012|
13:38
«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կցուցադրվի Կաննի փառատոնի այս տարվա բացման ֆիլմը` ՈՒես Անդերսոնի «Լուսնկայի թագավորությունը»:
-
29.06.2012|
13:32
Բրյուսելյան այցի շրջանակներում ԵԺԿ-ի գագաթաժողովում ելույթ ունենալով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին և նշել, որ Ադրբեջանի սադրանքները սպառնում են ողջ տարածաշրջանի անվտանգությանը, կասկածի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:
-
29.06.2012|
13:29
«Լևադա» հետազոտական կենտրոնի հունիսի առաջին երկու շաբաթներին 1500 ռուսաստանցիների շրջանում անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ պետական կառավարման ողջ համակարգը աստիճանաբար հեղինակազրկվում է` կորցնելով երբեմնի բարձր վարկանիշը:
-
29.06.2012|
13:27
Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար, մարշալ Հուսեյն Տանտաուին պահպանում է պաշտպանության նախարարի պաշտոնը, որ զբաղեցնում է 1991 թվականից: