-
18.06.2012|
18:38
Իսպանիայի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն համաձայնվել է երկարացնել հավաքականի հետ աշխատելու պայմանագիրը:
-
18.06.2012|
18:24
Աշխարհի նախկին չեմպիոն Միխաիլ Տալի հուշամրցաշարում տևական դադարից հետո վերջապես հաղթանակ տարավ Լևոն Արոնյանը: Մրցակիցը իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան էր, ով, նախորդ տուրում հաղթելով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին, հավաքել էր հինգ միավոր ու ստանձնել մրցաշարի միանձնյա առաջատարի դերը:
-
18.06.2012|
18:04
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը կանխեց ՕԵԿ-ից այլոց դուրս գալու շղթայական ռեակցիան։ Այս մասին վերջին շրջանում շատ է խոսվում իշխանության կուլուարներում, ինչը հաստատում է նաև նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրը, նշելով, որ Մանուկ Վարդանյանը դուրս է եկել ՕԵԿ-ից դեռևս ԱԺ ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակից դուրս գալու պահին, սակայն լայնորեն այդ մասին չի հրապարակել, որպեսզի ՕԵԿ-ում նոր խմորումներ չառաջանան։
-
18.06.2012|
18:00
ՀՀ նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձակուրդ կգնա հուլիսի 27-ին։ Իսկ թե որտեղ է երկրի ղեկավարն իր հանգիստն անցկացնելու, դեռ պարզ չէ։
-
18.06.2012|
17:56
Սիրիայում հրազենից վիրավորվել է բելգիացի լրագրող Ահմեդ Բահադուն (Ahmed Bahaddou), որն աշխատում է «Ասոշիեյթեդ պրես»-ում որպես օպերատոր: Բահադուն վիրավորվել է ուրբաթ, իսկ կիրակի տեղափոխվել է լոնդոնյան հիվանդանոց:
-
18.06.2012|
17:52
Ընթացքի մեջ են մայրաքաղաքի մուտքերին հարող տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքի մասին առաջին տպավորությունը ձևավորվում է հենց մուտքերից:
-
18.06.2012|
17:37
«Չգիտեմ, ում գաղափարն է փողոցներում նստարանների տեղադրումը, բայց շատ շնորհակալ գործ է արվել։ Վերջապես ոչ միայն նստելու, հանգստանալու, այլև քաղաքը հանգիստ դիտելու հնարավորություն է ընձեռվում»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց քաղաքացի Վլադիմիր Բաղդասարովը։
-
18.06.2012|
16:01
Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը: Մրցումների եզրափակիչ երրորդ օրը մրցահարթակ ելան 94 և գերծանրքաշային կարգի մարզիկները:
-
18.06.2012|
15:40
Հավաստի տեղեկությունների համաձայն, կիրակի օրը` երեկոյան ժամը 22.30-ի սահմաններում, «Հարսնաքար» համալիրում դաժան ծեծի են ենթարկվել զինվորական հոսպիտալի երկու բժիշկ` Վահե Ավետյանը և Արտակ Բայաթյանը։ Եղելությունը հետևյալն է. նրանց մոտ բուժված երիտասարդ մի երգիչ, ում անունն առայժմ անհայտ է, որպես երախտագիտության նշան` բժիշկներին հրավիրում է «Հարսնաքար»։
-
18.06.2012|
15:05
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգ նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին: