-
15.06.2012|
17:55
Եգիպտոսի Սահմանադրական գերագույն խորհուրդը չեղյալ է հայտարարել պատգամավորների 1/3-ի ընտրության արդյունքները: Սահմանադրական գերագույն խորհրդի ներկայացուցիչ Մահեր Սամիի կարծիքով` խորհրդարանը պետք է լուծարվի, որովհետև խորհրդի վճիռը վերջնական է և պարտադիր կատարման համար:
-
15.06.2012|
17:45
Հունիսի 14-ին Բիշքեկում աշխատանքներն է սկսել Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի երրորդ լիագումար նիստը:
Կազմակերպությանն անդամակցում են Ղրղզստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Թուրքիան: Նիստում Ղազախստանը նախագահությունը փոխանցել է Ղրղզստանին:
-
15.06.2012|
17:21
Հունիսի 15-ին մեկնարկեց «Smart Country-թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող 5-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը:
-
15.06.2012|
16:39
Իռլանդիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո C խմբում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ խմբային երրորդ խաղում միմյանց դեմ ելնող Իսպանիայի ու Խորվաթիայի ընտրանիներին մեկ քառորդ դուրս գալու համար բավարարում է ցանկացած արդյունավետ ոչ-ոքի` սկսած 2:2 հաշվից:
-
15.06.2012|
16:32
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է «Գեոթիմ» ընկերությանը, խորհրուրդ տալով «զբաղվել սեփական գործունեությունից բխող ռիսկերի պարզաբանմամբ և պատասխանել ժողովրդի անհանգստությանը», քանի որ ընկերությունն իր հետագա գործունեությամբ «քաղաքը կանգնեցնելու է առավել մեծ խնդիրների առջև»:
-
15.06.2012|
16:28
Երեկ` հունիսի 14-ին, օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել մի քանի աստիճանով: Ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում:
-
15.06.2012|
16:25
ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ, դեմոկրատ Կառլ Լևինը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ Է արել կրճատել միջուկային զինանոցը:
-
15.06.2012|
16:21
Մոսկվայի նորակառույց վանական համալիրի տարածքում հունիսի 13-ին կանգնեցվել է 1992 թ. Արցախի Շահումյանի շրջանի ողբերգական իրադարձություններին նվիրված խաչքար:
-
15.06.2012|
16:15
ՀՀ կենտրոնական բանկը «Աշխարհի հայտնի ռեժիսորները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է Սերգեյ Փարաջանովին նվիրված 100 դրամ անվանական արժեքով, 28,28 գ քաշով, 28,0 x 40,0 մմ չափով, 5555 տպաքանակով արծաթե հուշադրամ:
-
15.06.2012|
07:59
Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ճապոնական «Սոկա Գակայ» շարժման փոխնախագահ Կենյի Յոշիգոյին և ներկայացուցիչ Էյչի Օուչիին, որոնք Հայաստան են ժամանել շարժման երկարամյա նախագահ Դայսակու Իկեդայի լուսանկարների ցուցահանդեսի բացման կապակցությամբ: