-
14.06.2012|
00:44
Ռուսաստանը դեմ է Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցների կիրառմանը և կոչ է անում մյուս երկրներին գործել ընդհանուր սկզբունքներով, որոնք հաստատված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
-
14.06.2012|
00:40
Պարագաները չէ, որ նախ փոփոխության կարիք ունեն, այլ դուք, որպեսզի դրանից հետո միայն պայմանները բնականոն փոփոխության ենթարկվեն։ Առհասարակ ջանք մի խնայեք լինելու այն մարդը, որ Ես եմ կամենում, որ լինեք։ Հետևեք Իմ տված ամեն մի առաջադրանքին։ Ես եմ ձեր միակ առաջնորդը։
-
14.06.2012|
00:16
Նիդերլանդներ-Գերմանիա խաղի սկզբնամասում գերմանացիները կարողացան սառնարյունորեն դիմակայել հոլանդացիների գրոհներին, խաղը բերել իրենց համար ցանկալի հուն, ապա և անցնել պատեհ առիթների իրականացմանը:
-
13.06.2012|
12:24
ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Ռուսաստանը զրկվել է «Եվրո-2016»-ի (այո, այո` 2016-ի) ընտրական փուլի վեց միավորից: Պատճառը չեխերի հետ ռուս մարզասերների խուլիգանական պահվածքն է, որն ուղեկցվել է խաղի ընթացքում պիրոտեխնիկայի օգտագործումով, անթույլատրելի բովանդակության ցուցապաստառներ ցուցանելով, Վրոցլավի մարզադաշտի սպասարկու անձնակազմի վրա հարձակումով ու ծեծկռտուքով, չեխ սևամորթ մարզիկի օբստրուկցիայով:
-
13.06.2012|
11:31
Օպերատիվ կարգով ՈՒԵՖԱ-ն կարգավարական վարույթ է սկսել Ռուսաստանի ֆուտբոլի միության ու Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ: Առիթը Լեհաստան- Ռուսաստան խաղի ընթացքում երկու երկրների ֆանատների պահվածքն է, որը դրսևորվել է հրավառությունների օգտագործման դեպքերով:
-
13.06.2012|
11:21
Դանիայի հավաքականի հետ խմբային երկրորդ խաղում Պորտուգալիայի ընտրանին դատապարտված էր պայքարել հաղթանակի համար, այլապես չափազանց ծանր կացության մեջ կհայտնվեր:
-
13.06.2012|
11:08
Միխաիլ Տալի հուշամրցաշարի հինգերորդ տուրում, ինչպես և երրորդում էր, Արոնյանը նորից պարտություն կրեց: Այս անգամ` ռուս Ալեքսանդր Մորոզևիչից: Տարօրինակորեն սպիտակ խաղաքարերը մեր գրոսմայստերի համար դառնում են ծանր փորձաքար:
-
13.06.2012|
06:43
Ծեծվածներն ու ջարդվածները, կալանավորվածները մի քանի տասնյակի են հասնում: Ցավալին այն է, որ գործընթացը ավելի խոշոր թափով ծավալվելու միտումներ է դրսևորում:
-
13.06.2012|
06:34
Մի զրույցում, դիմելով հանրահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանն ասել է. «Կոմիտասի երգերի և քո գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին: Բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են քո կտավների գույներով: Դա Ակսել Բակունցն է»:
-
13.06.2012|
06:21
Հունիսի 15-ին` ժամը 16.00-ին, Հայաստանի նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում կբացվի աշխարհահռչակ փիլիսոփա, էսսեիստ, գեղանկարիչ և լուսանկարիչ Դայսակու Իկեդայի լուսանկարչական ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։