-
09.06.2012|
00:18
Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին, ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է իր, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Տրապիզոնում և նշել, որ այդ ձևաչափով հանդիպումների նպատակը խաղաղության հաստատումն է տարածաշրջանում:
-
08.06.2012|
11:30
Երեք սեթում կոտրելով Ռոջեր Ֆեդերերի դիմադրությունը (6:4, 7:5, 6:3)` Նովակ Ջոկովիչն իր մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս եկավ «Ռոլան Գարոսի» եզրափակիչ` իրավունք նվաճելով եզրափակչում ուժեղագույնի կոչումը վիճարկել Ռաֆայել Նադալի հետ:
-
08.06.2012|
11:06
Լեհաստան-Հունաստան մեկնարկային հանդիպման 17-րդ րոպեին հաշիվը բացեց լեհ Ռոբերտ Լևանդովսկին` իր թիմին ոչ միայն մղելով առաջ, այլև դառնալով Եվրոպայի առաջնության անդրանիկ գոլի հեղինակ:
-
08.06.2012|
10:51
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ու հանրապետության թարմ պտուղբանջարեղեն արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր համատեղ քննարկել են առաջիկա արտահանման գործընթացների հետ կապված հարցերը:
-
08.06.2012|
09:45
Մոսկվայում մեկնարկած շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխաիլ Տալի մրցաշարը հաղթանակով սկսեց Լևոն Արոնյանը: Մրցակիցը` Հիկարու Նակամուրան, որքան էլ փորձեց դուրս գալ ծանր վիճակից, այդուհանդերձ չհաջողեց:
-
08.06.2012|
09:39
Երեք սեթում վստահ հաղթանակ տանելով իր հայրենակից Դավիդ Ֆերերի նկատմամբ (6:2, 6:2, 6:1)` Ռաֆայել Նադալը դուրս եկավ «Ռոլան Գարոսի» եզրափակիչ: Սա իսպանացու թվով յոթերորդ եզրափակիչը կլինի այս հեղինակավոր մրցաշարում, որում, բացառությամբ 2009-ի, տոնել է միայն հաղթանակներ:
-
08.06.2012|
07:02
Անհանգստություն, զարմանք, նաև հիացում առաջացրած ենթադրյալ ՉԹՕ-ն, ինչպես տեղեկացնում է Արեգ Միքայելյանը, իրականում ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է եղել:
-
08.06.2012|
06:35
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան ՈՒրիխանյանը լրատվամիջոցներին ահազանգել է, որ կալանավորվել են Կոտայքի մարզի Արամուս հանայնքի ԲՀԿ-ական համայնքապետ Հրայր Նիկողոսյանն ու համայնքապետարանի մի քանի աշխատակից, ընդ որում, գործողությունն իրականացվել է հենց գյուղապետարանի շենքում:
-
08.06.2012|
06:30
Երեկ Գյումրիի կենտրոնական զբոսայգում հանդիսավորությամբ տեղադրվել է Եղիշե Չարենցի բազալտե կիսանդրին: Արարողությանը ներկա են եղել ինչպես Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներ, այնպես էլ հանրապետության ճանաչված արվեստագետներ:
-
08.06.2012|
06:15
Ավարտվեց թեթև աթլետիկայի Ադամանդե լիգայի հերթական փուլը: Այն այս անգամ հյուրընկալել էր Նորվեգիան: Ինչպես և սպասվում էր, գրանցվեցին մի շարք բարձր արդյունքներ, ինչը միանշանակ վկայությունն է նրա, որ օլիմպիական խաղերը սարերի ետևում չեն, և մարզիկներն ամեն ինչ անում են քառամյա մրցաշրջանի գլխավոր իրադարձությանը առավելագույնս պատրաստ հանդես գալու համար: