-
06.06.2012|
05:08
2012 թ. առաջին չորս ամիսներին Ավստրալիայի տնտեսությունը կանխատեսվածից մեծ աճ է գրանցել: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ երեք ամիսներին կազմել է 1,3 տոկոս, մինչդեռ մասնագետները կանխատեսել էին 0,5 տոկոս: 2011 թ. առաջին չորս ամիսների համեմատ` Ավստրալիայի տնտեսությունն աճել է 4,3 տոկոսով:
-
06.06.2012|
04:54
Պայթուցիկ սարքը գործի է դրվել Բենգազիում` մայթեզրին, ԱՄՆ-ի դեսպանության հարևանությամբ: Այդ մասին հաղորդում է BBC-ն` հղում անելով Լիբիայում ամերիկացի դիվանագետներին:
-
06.06.2012|
04:47
Մահապարտ-ահաբեկչի պայթեցրած ռումբի հետևանքով այսօր Աֆղանստանի հարավում գտնվող Ղանդահար բնակավայրում ավելի քան 21 մարդ է մահացել, մոտ 20-ը` վիրավորվել: Այդ մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանության ղեկավար, գեներալ Աբդուլ Ռազիկին (Abdul Raziq):
-
06.06.2012|
04:15
Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթի բոլոր մասնակիցները, ժյուրիի անդամները և պատվավոր հյուրերն այսօր եղան Պանթեոնում` հարգանքի տուրք մատուցելու Արամ Խաչատրյանին և ծաղիկներ դնելու նրա շիրմին:
-
06.06.2012|
04:09
Բնապահպան ակտիվիստների նախաձեռնած «Չորացած ծառերը դարձնենք քանդակներ» առաջարկը, որը զետեղվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, նպատակաուղղված է քաղաքի տարբեր հատվածներում (Մաշտոցի պուրակ, Կարապի լիճ, «Հաղթանակ» զբոսայգի) գտնվող չորացած ծառերը հատելուց փրկելուն:
-
06.06.2012|
04:00
Ասադի ռեժիմի տապալումը կհանգեցնի աղետի, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
-
06.06.2012|
03:39
Սիրիայում նոր վարչապետ է նշանակվել Ռիադ Հիջաբը: Մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:
-
06.06.2012|
03:17
Մինչ Եվրո 2012-ին նախապատրաստվող հավաքականների ղեկավարներն ամեն կարգի պատնեշներ են դնում ֆուտբոլիստների առաջ` ընդհուպ սոցկայքերից օգտվելու արգելում, գերմանացիները բավականին լայն ազատություն են տվել իրենց ֆուտբոլիստներին:
-
06.06.2012|
02:50
ՈՒկրաինայի հավաքականի բժշկի հավաստմամբ` հարցականի տակ է եղել Թուրքիայի ընտրանու հետ երեկվա ընկերական հանդիպման անցկացումը:Պատճառը զանգվածային թունավորումն է եղել, որն ունեցել է սննդային ծագում: Դրությունն այն աստիճանի է բարդացել, որ դժվարությամբ է կոմպլեկտավորվել խաղադաշտ դուրս եկող կազմը:
-
06.06.2012|
02:37
«Smart Country» թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող «ԴիջիԹեք» բիզնես ֆորումում այս տարի ավելացել է հատկապես արտասահմանյան ընկերությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ասոցիացիաների մասնակցությունը: