-
31.05.2012|
13:59
Երևի թե իշխանություններն իսկապես ԲՀԿ նախարարների աշխատանքն արդյունավետ են համարում, քանի որ իշխանության ներսում այս պահին խոսվում է Հարություն Քուշկյանին առողջապահության նախարարի պաշտոնում թողնելու անհրաժեշտության մասին, ինչը պայմանավորում են նրա բարձր արհեստավարժությամբ։ Թե որքանով այս պնդումներն իրականություն կդառնան, կպարզվի առաջիկա տասն օրվա ընթացքում։
-
31.05.2012|
13:57
Հունիսի 1-ին «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնը հրավիրում է բոլորին` միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառումը նախորդ տարիներին ներգրավել է տասնյակ հազարավոր երեխաների և ծնողների` Հայաստանի բոլոր անկյուններից, ինչպես նաև կարիքավոր երեխաների և մանկատան սաների:
-
31.05.2012|
13:53
Ստամբուլի Գում-Գափու թաղամասի հայկական Սուրբ Որդվոց Որոտման եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են:
Եկեղեցին վերանորոգվել է «Ստամբուլը` 2010-ի եվրոպական մշակույթի կենտրոն» ծրագրի շրջանակներում:
-
31.05.2012|
13:51
«Փրկենք Փակ շուկան» նախաձեռնությունը երեկ անցկացրեց իր առաջին հանրային քննարկումը:
Ճարտարապետ ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ նկատեց, որ խնդիրը պետք է դիտարկել իրավական հարթությունում:
-
31.05.2012|
13:45
ԱՆԺԵԼԱ ՖՐԱՆԳՅԱՆԸ և ՄԱՐԻԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հրավիրված են մասնակցելու Իտալիայի Վալկամոնիկա քաղաքի հնագիտական գիտաժողովին։ Կներկայացվեն «Հայրերի երկիր», «Գրագետ քարեր», ինչպես նաև «Թաղման ծեսի արարողակարգը Հայաստանում» տեսաֆիլմերը:
-
31.05.2012|
13:34
2012-ի մայիսի 28-ին, հերթական անգամ, Կոմիտասի շիրմին այցելեցին կոմիտասապաշտ հայեր, մտավորականներ, լոռեցիներ, այգեհատցիներ` մասնակցելու հանճարեղ հայի հիշատակի և ոգեկոչման արարողությանը:
-
31.05.2012|
13:19
Քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ զրույցի թեման 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը վավերացրած Իրավարար վճիռն է։
-
31.05.2012|
13:09
«Իրատես de facto»-ի հյուրն է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ: Մենք այս զրույցի շրջանակներում կփորձենք փոքրիշատե բավարարել կինոսեր հայ հասարակության հետաքրքրասիրությունը 9-րդ «Ոսկե ծիրանի» առնչությամբ և իրազեկել այս տարի սպասվելիք ոսկեծիրանյան իրադարձություններին:
-
31.05.2012|
13:05
Մինչ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի պայմաններում Եվրամիությունը ելքի արդյունավետ ուղիներ է որոնում, դրա ազդեցությունը գնալով զգալի է դառնում, իսկ մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակը զարգանում է հակասական միտումներով:
-
31.05.2012|
12:56
Ինչ էր պատգամում հայտնի մուլտի խեղճուկրակ կատու Լեոպոլդը առյուծ կտրած մկներին` եկեք հաշտ ապրենք:
Լեոպոլդի դերում, այս պարագայում, նորընտիր-ազգընտիրներն են, այսինքն` երեսփոխանները, որոնց «Լճերից» ջերմագին ողջույններ ենք հղում ու մղում ստեղծարար աշխատանքի:
: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am