ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Աշգաբադում հանդիպել են Տիգրան Սարգսյանն  ու Դմիտրի Մեդվեդևը

    Աշգաբադում հանդիպել են Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը

    30.05.2012| 06:40
    Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում տեղի ունեցած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել են ՀՀ և ՌԴ վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը: «Ուրախ եմ Աշգաբադում ընթացող կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակում խոսել մեր երկկողմ հարաբերությունների մասին: Մեր օրակարգն ավանդական Է: Մենք կարող ենք քննարկել Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար ու տնտեսական կապերի զարգացմանն առնչվող յուրաքանչյուր հարց: Ուրախ եմ մեր նոր հանդիպման և այդ հարցերի քննարկման հնարավորության համար»,-ասել է Մեդվեդևը: «Մենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին հատուկ նշանակություն ենք տալիս,-իր հերթին ընդգծել է Տիգրան Սարգսյանը:- Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, առաջինը` տնտեսական բաղադրիչի առումով: Ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ կազմում են 60 տոկոս, այսինքն, Ռուսաստանը բավականին առաջ է անցնում բոլոր այն երկրներից, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում: Եվ մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարաբերությունների ամրապնդմամբ»:
  • Մերդինյանը երրորդն է

    Մերդինյանը երրորդն է

    30.05.2012| 06:33
    Ֆրանսիական Մոնպելյե քաղաքում ավարտված մարմնամարզության աշխարհամասի առաջնությունում Հայաստանին միակ մեդալը բերել է Հարություն Մերդինյանը, ով նժույգ-թափ վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի: Մարմնամարզիկը նույնությամբ կրկնել է անցած տարվա հաջողությունը: Դարձյալ եվրոպական առաջնությունում:
  • Սատանայի մահվան  զանգակը

    Սատանայի մահվան զանգակը

    30.05.2012| 06:29
    Տե՜ր մեր, օրհնում ենք Քեզ։ Աստծուն ուղղված օրհնությունը սատանայի մահը գուժող զանգն է։ Հրաժարումը, Իմ կամքն անվերապահորեն ընդունելն ու այն կատարելը չունեն չարը հաղթելու այնքան զորություն, որքան որ օրհնությունն ունի։ ՈՒրախ սիրտը` չարին ուղղված, Իմ լավագույն զենքն է։ ՈՒրեմն աղոթեք ու օրհնեք։
  • Իրանում Ադրբեջանի դեսպանը հետ է կանչվել

    Իրանում Ադրբեջանի դեսպանը հետ է կանչվել

    30.05.2012| 06:12
    Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը հետ է կանչվել Բաքու: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները` հղում կատարելով Իրանում Ադրբեջանի դեսպանությանը, դիվանագետը կանչվել է Բաքու խորհրդակցությունների համար: Թե ինչի հետ են կապված խորհրդակցությունները, չի հաղորդվում:
  • Պահպանեց շախմատային թագը

    Պահպանեց շախմատային թագը

    30.05.2012| 06:04
    Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում դասական շախմատից տասներկու պարտիաներում ոչ-ոքի խաղալուց հետո մրցակիցները ուժեղագույնին որոշեցին արագ շախմատում:
  • Այսօր երեկոյան, ՀՀԿ ԳՄ նիստից հետո կստորագրվի կոալիցիոն հուշագիր

    Այսօր երեկոյան, ՀՀԿ ԳՄ նիստից հետո կստորագրվի կոալիցիոն հուշագիր

    30.05.2012| 06:01
    Այսօր ՕԵԿ-ում տեղի է ունեցել քննարկում, որը նախորդ որոշումներում բան չի փոխել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ՕԵԿ-ը չի համաձայնել ԱԺ փոխխոսնակի պորտֆելն ստանձել` այդ ծանր «բեռը» թողնելով ՀՀԿ-ի «վտիտ» բայց պատասխանատու ուսերին. կատակ բան չէ գրեթե հիսուն ինտելեկտուալ-ընդդիմադիր պատգամավորների հետ գլուխ դնելը, երբ առանց այն էլ նույն «ընդդիմադիրներն» օր ու արև չեն տալիս ՕԵԿ-ին:
  • Սոս Պետրոսյան Կրտսերը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

    Սոս Պետրոսյան Կրտսերը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

    30.05.2012| 05:26
    Մայիսի վերջերին Հռոմում տեղի ունեցած իլյուզիոնիստների միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել 15-ամյա Սոս Պետրոսյան կրտսերը: Նա խաղաքարտերի կապուկով ցուցադրել է միկրոմագիային և պրեստիդիժիտացիային (իլյուզյոնիզմի տեսակներ) տիրապետելու իր վարպետությունը:
  • Քննարկվել են զբոսաշրջային ոլորտին առնչվող հարցեր` Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելու նպատակով

    Քննարկվել են զբոսաշրջային ոլորտին առնչվող հարցեր` Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելու նպատակով

    30.05.2012| 05:20
    Երևանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ հանդիպել է ճանաչողական այցով Երևանում գտնվող Հունգարիայի, Սլովակիայի, Վրաստանի և ՌԴ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։
  • Նախարարը դեռևս իր տեղում է

    Նախարարը դեռևս իր տեղում է

    30.05.2012| 05:03
    Որքան մոտենում է ԱԺ 5-րդ գումարպման առաջին նիստը, այդքան թեժանում է նախարարների պաշտոնանկության և նոր նշանակությումների շուրջ խոսակցությունները։
  • Հունիսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում սպասվում  է նորմայից մեկ աստիճանով բարձր

    Հունիսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում սպասվում է նորմայից մեկ աստիճանով բարձր

    30.05.2012| 05:00
    Հունիսին օդի միջին ջերմաստիճանը սպասվում է բազմամյա միջին արժեքից մեկ աստիճանով բարձր: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ: