-
28.05.2012|
00:47
Մայիսի 25-ին` ժամը 11.20-ին, Երևանի Նոր Արեշի թիվ 33 փողոցի 24-րդ տան հարակից տարածքում տեղի է ունեցել սողանք: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
-
28.05.2012|
00:44
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ և մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված նոր դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
-
28.05.2012|
00:41
Ռուսաստանի հարավային և կենտրոնական շրջաններում երաշտի սպառնալիք է ստեղծվել, ինչի հետևանքով միջազգային շուկայում նկատվել է ցորենի գնի կտրուկ աճ:
-
28.05.2012|
00:12
Այսօր 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայի հյուսիսում։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժը ցնցել է տեղի ժամանակով 02.07-ին։ Էպիկենտրոնը գտնվում է Սանտյագո-դել-Էստերո քաղաքից 116 կմ հարավ-արևելք։
-
27.05.2012|
23:57
Երիտասարդ գրողների 10-րդ համաժողովի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ` Կեչառիսի վանական համալիրի հարևանությամբ կառուցվող ռեստորանային համալիրի շինարարության առնչությամբ:
-
27.05.2012|
23:35
Կիրակի օրը Թբիլիսիում բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան, որի առաջնորդը միլիարդատեր, գործարար Բիձինա Իվանիշվիլին է։ Ինչպես հաղորդում է BBC-ին, հանրահավաքի մասնակիցների թիվն անսպասելի մեծ էր նույնիսկ կազմակերպիչների համար։
-
27.05.2012|
23:29
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է փաստաթուղթ, որով դատապարտել է սիրիական Հուլա քաղաքում տանկերի և հրետանու օգտագործումը, ինչի հետևանքով ավելի քան 108 մարդ զոհվել է, այդ թվում՝ 34 երեխա։
-
27.05.2012|
23:18
Կաննի 65-րդ կինոփառատոնում գլխավոր մրցանակին արժանացել է ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեի «Սեր» ֆիլմը, որը պատմում է կյանքի վերջին օրերն ապրող ծեր ամուսինների մասին։ Գլխավոր դերերում են ֆրանսիացի հայտնի դերասաններ Ժան-Լուի Տրենտինյանը և Էմանուել Ռիվան։
-
27.05.2012|
13:46
Հայաստանի ֆուտբոլի առաջնության տասներորդ տուրում երեկ Դիլիջանի «Իմպուլսը», հյուրընկալելով «Փյունիկին», 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել: Այսօր կայացած խաղերում «Արարատն» Աբովյանում նույն հաշվով պարտվել է «Միկային»: «Բանանց»-«Գանձասար» խաղում առավելության են հասել կապանցիները (0:1):
-
27.05.2012|
13:39
Կիրակի օրը Վինսենտե դել Բոսկեն հրապարակեց «Եվրո-2012» մեկնող Իսպանիայի ֆուտբոլի ընտրանու կազմը: Ազգայինում ամենաշատ ներկայացվածները «Բարսելոն» և Մադրիդի «Ռեալ» ակումբներն են` յոթ և հինգ ֆուտբոլիստներով: