-
25.05.2012|
23:59
Վերջին օրերի տևական անձրևների հետևանքով Կապանի Սրաշեն գյուղի հարակից ձորից 150 մ վերև գտնվող սարալանջին տեղի է ունեցել սողանք: Նշված բարձրությունից ներքև բերելով մեծ քանակությամբ հողազանգված` ճանապարհին այն արմատախիլ է արել նաև շուրջ երկու տասնյակ բոխու և ընկուզենու ծառեր:
-
25.05.2012|
23:59
Մայիսի 26-ին տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Կիրառական քաղաքագիտություն» դասընթացի մասնակիցների ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Ծրագրին մասնակցել է մրցութային կարգով նախապես ընտրված 25 երիտասարդ։ Երեք ամիսների ընթացքում երիտասարդները մասնակցել են տարբեր թեմաներով սեմինարների։
-
25.05.2012|
23:59
Հունիսի 1-ից Հայաստանի բոլոր մարզերում ձևավորված 40 քննակենտրոններում կմեկնարկեն պետական ավարտական և միասնական քննությունները, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 16845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում ձևավորված 8 քննակենտրոններում՝ հայտագրված 1260 դիմորդ:
-
25.05.2012|
23:59
Առաջին անգամ Թուրքիայից Ռուսաստան է ժամանում կրոնափոխ համշենցիների հայտնի «Vova» (բարբառային «Ով է») վոկալ-գործիքային համույթը:
Այս մասին տեղեկացնում է Մոսկվայի համշենահայերի ասոցիացիան:
-
25.05.2012|
23:59
Բռնցքամարտի աշխարհի 2010 թվականի առաջնությունում «Ոսկե ձեռնոց» նվաճած(56 կգ քաշային կարգ) Գառնիկ Հարությունյանը,
2012 թվականի մայիսի 19 -ին Լիտվայի Կլայպեդա քաղաքում կայացած բռնցքամարտի միջազգային առաջնությունում տիրանալով առաջին մրցանակային տեղին, ևս մեկ անգամ փառքով բարձրացրեց հայկական Եռագույնը՝ արժանանակով առաջնության լավագույն մարզիկի կոչմանը:
-
25.05.2012|
23:58
«Իրատես de facto»-ի հյուրը ՀԳՄ նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆՆ է:
-
25.05.2012|
23:53
Սեյսմիկ ակտիվությունը մեր տարածաշրջանում աճել է: Այս մասին վկայում են մասնագետները: Հասարակության շրջանում գնալով ավելի տագնապահունչ են դառնում խոսակցությունները կրկնվող երկրաշարժերի մասին:
-
25.05.2012|
23:51
Ծերունի վանականը բոստանն էր փորում, որ լոլիկի մի քանի թուփ տնկի։ Նրան մոտեցավ մի այցելու և հետաքրքրվեց.
-Ի՞նչ ես անում։
-Խոստովանության եմ ենթարկում սեփական բանջարանոցս,- արձագանքեց ծերունին։
-
25.05.2012|
23:48
Հիսուս Քրիստոսի երկինք համբարձումից ուղիղ տասն օր հետո կատարվեց այն, ինչ Տերն էր խոստացել Իր գնալուց առաջ. «Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները. և Ես պիտի աղաչեմ Հորը, և Նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի Ճշմարտության Հոգին» (Հովհ., ԺԴ, 15-17):
-
25.05.2012|
23:39
Լողարանի առաստաղից նաև որդ ու զեռուն թափվեցին, փուշ և տատասկ: Սակայն մենք չենք սթափվում և խոցը հեռացնելու փոխարեն զբաղվում ենք դիմահարդարմամբ:
Եվ պարզվում է, որ դիմահարդարումն է պետության կայացման գլխավոր միջոցը: Անշուշտ, միջանկյալ ինչ-որ բաներ գործընթացից անկախ կատարվում են: Բնականաբար` ինքնաբերաբար: Ասենք, դդումն է շիկանում արևի տակ, և աթարը չի կորցնում տնտեսական օգտավետությունն ու բուրմունքը: