...թե մի քանի օր առաջ ՀՀԿ-ում հերթական «մանդատահրաժարումն» է տեղի ունեցել: ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված մինչև 150-րդ հորիզոնականը զբաղեցնող անձինք մանդատից հրաժարվելու թղթի տակ են ստորագրել, որը, ինչքան էլ պարադոքսալ թվա, վավերացվել է նաև նոտարի կողմից:
Օրերս ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ ռեժիսոր, դրամատուրգ ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ (ԳԱՐՍՈՒ) «Լաո…» տրագիկոմեդիա-կինոներկայացումը` նվիրված Մեծ եղեռնի ու Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
2000 թ. Գաբրիել Գարսիա Մարկեսը ծանր հիվանդ էր և մոտալուտ մահվան սպասումով հրաժեշտի նամակ է ուղարկել Մեքսիկայում, Պերուում, ՈՒրուգվայում, Արգենտինայում, Բելառուսում բնակվող ընկերներին: Բարեբախտաբար, Տերը տվեց նրան իր խնդրած «կյանքի ևս մի պտղունցը»:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հայաստանյան շուկայում դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքն աստիճանական անկում է արձանագրում։ Վերջին օրերին Հայաստանի մի շարք առևտրային բանկերում 1 դոլարը վաճառվում է 399 դրամով, առքը տատանվում է 394-ից 396-ի սահմաններում:
«Իրատես de facto»-ի թիվ 28-ում տպագրվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված Վասիլ Հակոբյանի բաց նամակը` «Գյուղացին մի քանի անգամ պակաս եկամուտ է ստանում, քան վերավաճառողը» խորագրով:
Ստորև ներկայացնում ենք գործադիր իշխանության պատասխանը` ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի ստորագրությամբ:
Իմ նոր գրքում Ստեփան Պողոսյանի մասին գրածս ակնարկը զետեղել եմ «Մեր միջավայրի մարդիկ» գլխում: Այդ գրքում կա նաև «Հուշարձան» բաժին, ուր Հայրիկ Մուրադյանն է, Հենրիկ Մալյանը, Օհան Դուրյանը, Գոհար Գասպարյանն ու շատ այլ մեծեր: Գրքիս տպագրությո՞ւնն ուշացավ, թե՞ Ստեփան Պողոսյանը շտապեց հրաժեշտ տալ...
Այս հրապարակման վերտառությունը կարդալուց հետո ծխողները, ամենայն հավանականությամբ, կփորձեն ծխելու իրենց մոլուցքն արդարացնող տողեր փնտրել: Իսկ չծխողները, զարմացած, կկարդան, որ հակադրվեն իրենց իմացած ծխելու վնասակարության իմացությամբ:
Խոսքը հայերենում լայնորեն գործածվող «կամաց» բառի մասին է: Ի՞նչ հետաքրքրություն կարող է ներկայացնել այս ամենասովորական բառը, որն այսօր նշանակում է «ոչ արագ, դանդաղ», «հանգիստ, մեղմ, հուշիկ», «ցածրաձայն, ցածր, զգույշ», «աստիճանաբար»:
Մտավորական կոչվածներ, բա մեղք չէ՞ ձեր ժողովուրդը, այդ ի՞նչ աստիճանի եք նրան քարեքար գցում ձեր տիեզերական ցնդաբանություններով, ինչո՞ւ չեք թողնում, որ այդ ժողովուրդը, բոլոր ժողովուրդների պես, իր խեղճության ու ցավերի հոգսը քաշի, ինչքա՞ն կարելի է նրա գլխին թափել սանձարձակ ու լկտի կեղծիքներ` չթողնելով, որ նա զարգացման, ինքն իրեն ճանաչելու բնական հուն մտնի:
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...