«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ
04.10.2011 | 00:00

ՀԱԿ-ի վերջին քայլերը խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի որակմամբ, կարելի է համարել գործարք, քանի որ այդ մասին խոսակցությունները «լեգիտիմ» է դարձրել անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ հայտարարեց, որ ցանկացած երկխոսություն ավարտվում է գործարքով: «Մեծ դժվարություններով ու բեմականացումներով ինքը դեպի գործարք է շարժվում»,- մեզ հետ զրույցում փաստեց խմբակցության ղեկավարը: Հիշեցնենք, որ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ «Ժառանգությունը» պաշտպանեց այսօր գործարքի գնացող լիդերին: Հնարավո՞ր է այս փուլում էլ կուսակցությունը որոշի ամեն ինչ մի կողմ թողնել և ընդդիմադիր ընդհանուր ճակատով գնալ ընտրությունների, հարցրինք: «Ամբիցիաների խնդիր բոլորովին չկա: Ցավոք, մեր երկրում վաղուց դադարել են լուրջ քաղաքական գործընթացները, ամեն ինչ վերածվել է տխուր, զվարճալի բեմականացման, սկսած երկխոսությունից մինչև վերջին արարը: Լևոն Տեր-Պետրոսյանն իր օրակարգում կարող է 15 խնդիր դնել, հետո դրանք մոռանալ, զբաղվել 3 խնդրի լուծմամբ, հետո նորերն առաջադրել: Քաղաքական ուժի օրակարգն էլ պիտի լուրջ լինի, իսկ ՀԱԿ-ն այդպիսին չեմ համարում: Եթե Տեր-Պետրոսյանի միակ խնդիրը իշխանության հետ երկխոսություն սկսելն է, դա կարող է առանց այլևայլությունների անել: Այս պարագայում որևէ մեկը մյուսին միանալու խնդիրը չկա»,- նկատեց Սաֆարյանը՝ հընթացս շեշտելով, որ չնայած ոչինչ բացառել պետք չէ, սակայն այսօրվա կոնգրեսի օրակարգի պայմաններում «Ժառանգությունն» այնտեղ «անելիք չունի»:

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ