Թերևս սա է պատճառը, որ նախօրեին չորս ուժերի նախաձեռնած հանրային վերահսկողության միասնական շտաբի ձևավորմանը զուգահեռ իշխանությունը, ի դեմս ԱԺ-ի նախագահի, ստեղծեց խորհրդակցական մարմին, աչքի առաջ ունենալով, անշուշտ, հայտնի ճշմարտությունը. ՙԵթե ուզում ես գործը խափանել, հանձնաժողով ստեղծիր՚: Սակայն փաստն այն է, որ նման իրավիճակի առաջ են կանգնել քաղաքական ուժերը, որոնցից յուրաքանչյուրը հստակ գիտակցում է` ընտրությունների որակը շտաբով կամ խորհրդակցական մարմնով չի որոշվելու:
Իսկ ամենազավեշտալին այն է, որ հանրային վերահսկողության, կեղծիքները բացառելու մասին խոսում են ուժեր, որոնք այս օրերին ակտիվ ընտրակաշառքներ են բաժանում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ