Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ
07.06.2011 | 00:00

«Այսօր ունենք մի վիճակ, երբ մեր երկրում առկա ամենատարբեր խնդիրների լուծման գործընթացում լայնորեն կարող են հաշվի առնվել նաև արտախորհրդարանական ընդդիմության տեսակետներն ու առաջարկները։ Նման դրական զարգացումներն ու ստեղծված միջավայրը պետք է կարողանանք պահպանել, ինչի համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր` բոլոր կողմերի ցանկությամբ։ Կողմերը պետք է կարողանան անընդհատ և ամեն քայլում կառուցողական լինել, իրենց քայլերով գործընթացը փակուղի չտանել»,- երեկ հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով արտահերթ ընտրությունների առաջարկին և այն համարելով անհիմն ու վնասակար։ «Ընդդիմադիր դաշտի մոնոպոլիստի դիրքերից ոչ մի տեղ չտանող առաջարկություններով հանդես գալով` չեմ կարծում, թե ՀԱԿ-ը կկարողանա դրական ներդրում ունենալ մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում։ Իշխանությունն իսկապես կառուցողական է տրամադրված և նույնն իրավունք ունի ակնկալելու նաև ՀԱԿ-ից»,- վստահեցրել է ՀՀԿ մամուլի քարտուղարը, միաժամանակ ընդգծելով, որ պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են քննարկելու ՀԱԿ-ի բոլոր առաջարկները։ Վերջում ուշագրավ դիտարկում է արել Շարմազանովը. «ՀԱԿ-ի, որպես արտախորհրդարանական ընդդիմության բոլոր այն առաջարկները, որոնք իրատեսական լինելով, կօգնեն մեր ժողովրդի հոգսերն օր առաջ թեթևացնելու գործին և կպահանջեն օրենսդրական լուծումներ, ՀՀԿ-ն պատրաստ է նրանց անունից դրանք հնչեցնելու ու պաշտպանելու ԱԺ-ում»։
«Tert.am»-ի հետ զրույցում Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հակադարձել է ՀՀԿ-ին` նշելով. «Կոնգրեսի երեք պահանջների կատարումից հետո, ինչպես և նախօրոք հայտարարել էինք, մենք պատրաստակամություն ենք հայտնել գործող իշխանությունների հետ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երկխոսություն սկսելու։ Ավելին, մենք արել ենք հաջորդ քայլը, ձևավորել ենք պատվիրակություն` երկխոսությունը վարելու համար։ Երբ գործող իշխանությունը, ի դեմս Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից լիազորված անձի, կարձագանքի, այն ժամանակ կխոսենք»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ


Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ