Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԻՆՔՆ ԻՐ ՎՐԱ ԶԱՐՄԱՑԵԼ Է

ԻՆՔՆ ԻՐ ՎՐԱ ԶԱՐՄԱՑԵԼ Է
16.12.2011 | 00:00

Թեև վարչապետ Տիգրան Սարգսյանն անընդհատ հորդորում է իր նախարարներին հարգել լրատվամիջոցների մասին օրենքը և նրանց հետ աշխատել բաց, այնուհանդերձ, ոմանց, իսկ ավելի ստույգ` էկոնոմիկայի նախարար ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԻ համար, վարչապետը, ըստ ամենայնի, «ավտարիտետ» չէ։ Երեկ կառավարության նիստից հետո նախարարից փորձեցինք ճշտել` ինչպիսին էր անցնող տարին։ Սակայն նա, իր ոճին հավատարիմ մնալով, գրեթե վազելով դուրս եկավ շենքից։ «Պարոն նախարար, մենք Ձեզ պարբերաբար հարց ենք ուղղում, Դուք չեք պատասխանում»,- դիմեցինք մենք` շտապ քայլերով հասնելով նրան։ «Դուք պետք է ինձ դիմեք, ես էլ չպետք է պատասխանեմ»,- ինքնագոհ ասաց Տիգրան Դավթյանը և հեռացավ։ Հենց այդ պահին հիշեցինք Մյունխհաուզենի ֆիլմից մի արտահայտություն. «Աշխարհի բոլոր հիմարություններն արվում են խելացի դեմքի արտահայտությամբ»։ Այսպիսով, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը վառ օրինակ է նաև լրատվամիջոցների մասին օրենքի չիմացության կամ, որ ավելի վատ է, իմանալ և արհամարհելու առումով։ Հետաքրքիր է` վարչապետը գո՞հ է իր ինքնագոհ նախարարի պահվածքից։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ